Լիզա Լապիրա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Լիզա Լապիրա (անգլ.՝ Liza Lapira, դեկտեմբերի 3, 1981[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Լիզա Լապիրան ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Քվինս շրջանում[2][3]։ Ունի ֆիլիպինյան[4] իսպանական ու չինական արմատներ[5]։
Նյու Յորքում հանդես է եկել թատերական տարբեր ներկայացումներում։ 2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա նահանգ)՝ աշխատելու հեռուստատեսության բնագավառում[6]։ Այնտեղ նա սկսել է իր կարիերան՝ մասնակցելով հեռուստահաղորդումների և ֆիլմերի նկարահանումների[7]։
Լապիրան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Քլովերֆիլդ», «Քսանմեկ», «Ֆորսաժ 4» և «Խելագար, հիմար սեր», ինչպես նաև սերիալներում, այդ թվում՝ «Շտապ օգնություն», «Գրեյի անատոմիա», «Սեքսը մեծ քաղաքում», «Սոպրանոները»։ 2007 թվականին նկարահանվել է «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս», 2006-2008 թվականներին՝ «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք», 2008 թվականին՝ «Դեքստեր» հեռուստասերիալներում։ Դրանից բացի, նա ունեցել է մշտական դերեր «Հաֆֆ» (2004-2006), «Տիկնիկային տուն» (2009-2010) և «Լուսացույց»(2011) սերիալներում։
2012 թվականի գարնանից Լապիրան կատարել է Քրիստեն Ռիթերի կերպարի հարևանուհու՝ Ռոբինի դերը ABC հեռուստաալիքի «Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին» կատակերգական սերիալում[8]։ 2012 թվականի գարնանը հայտարարվել է, որ Լապիրան ստորագրել է բացառիկ պայմանագիր ABC և ABC Studios հեռուստաալիքների հետ 2013-2014 եթերաշրջանների համար, որի ընթացքում պետք է նկարահանվեր հաջորդ եթերաշրջանի պիլոտային սերիաներից մեկում[8]։
2013 թվականին Լապիրան Ռեբել Ուիլսոնի հետ նկարահանվել է «Սուպեր ուրախ երեկո» սիթքոմում ABC-ի համար[9]։
2018 թվականի օգոստոսին միացել է Նեթֆլիքսի «Անհավատալի» մինի սերիալի դերասանական կազմին[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Լապիրա» հոդվածին։ |
|