Լիզիի պատմությունը անգլ.՝ Lisey's Story | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն, ֆենթեզի և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 24, 2006 |
Պարգև(ներ) |
«Լիզիի պատմությունը» (անգլ.՝ Lisey's Story), Սթիվեն Քինգի վեպը։
Գիրքը նվիրված է գրողի կնոջը՝ Թաբիթա Քինգին։ Վեպի բնօրինակը խմբագրել է Քինգի ոչ թե մշտական խմբագրիչը՝ Չակ Վերիլը, այլ՝ Նեն Գրեմը։
Լիզի Լենդոնը հայտնի գրող Սքոթ Լենդոնի այրին է։ Ամուսնու մահից հետո երկու տարի անց նա չէր կարողանում հարմարվել ապրել առանց նրա։ Բացի այդ, նրա մոտ առաջանում են այլ խնդիրներ. Լիզիի մեծ քրոջ մոտ առաջանում է հոգեկան սրվածություն, իսկ Տիկին Լենդոնին հետապնդում է մի գրականագետ, ով փորձում է ստանալ Սքոթի ժառանգությունը։ Փորձելով լուծել իր խնդիրները՝ Լիզին հիշում է ամուսնու հետ կյանքի կարևոր իրադարձությունները։ Լիզին երկու անգամ փրկել էր ամուսնու կյանքը, բայց երրորդ անգամ՝ չկարողացավ։ Իսկ հիմա վտանգը սպառնում է իրեն. գրականագետներից մեկը վարձել է մի տարօրինակ մարդու, որպեսզի նա «համոզի» գրողի կնոջը տրամադրել նյութերը։
Տեքստում Քինգն օգտագործում է բժշկական սլենգային արտահայտությունը՝ «գոմեր», որով ամերիկացի բժիշկներն անվանում են «հոգսաշատ, ծեր, ծանր հիվանդ բուժվող հիվանդներից,ովքեր չեն մահանում»։ Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է ամերիկացի հոգեբույժ Սամուել Շեմոմը իր Աստծո տուն (1978 թվական) երգիծական պատմվածքի մեջ։ Հետևյալ բառը հապավում է. Get Out of My Emergency Room:
Գլխավոր հերոսուհու անունը անգլերենով արտաբերվում է «Լիսի»։ Բնագիր վեպի մեջ ամենասկզբում նշված է, որ նրա անունը հնչում է «ՍիՍի»[1]։