Քաղաքացիությունը | Հայաստան | |||||
---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1992[1] (32 տարեկան) | |||||
Ծննդավայր | Հայաստան | |||||
Դիրք | հարձակվող | |||||
| ||||||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
|
Լիլիթ Կարապետյան (հուլիսի 16, 1992[1], Հայաստան), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում[2]։
Հայրենիքում պաշտպանել է «Բանանցի» գույները[3][4]։
2012 թվականի ամռանը տեղափոխվել է ուկրաինական «Իլյիչովկա» ակումբ։ Այդ երկրի բարձրագույն խմբում առաջին խաղը նա անցկացրել է 10-րդ տուրում՝ «Լեգենդա» թիմի դեմ արտագնա խաղում (0:6)։ Լիլիթը խաղադաշտ է մտել մեկնարկային կազմում և անցկացրել ամբողջ հանդիպումը[5]։ «Իլյիչովկայի» կազմում անցկացրել է 6 խաղ Ուկրաինայի առաջնությունում և 2 խաղ երկրի գավաթի խաղարկությունում։ 2013 թվականի մրցաշրջանից առաջ լքել է մարիուպոլյան ակումբը[6][7]։
Այնուհետև տեղափոխվել է Բելառուս և խաղացել այդ երկրի թիմերում։
|