Լիլլի Բեխեր գերմ.՝ Lilly Becher | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Lilly Korpus |
Ծնվել է | հունվարի 27, 1901 |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1978 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Արևելյան Բեռլին |
Մասնագիտություն | լրագրող, գրող, կենսագիր, Դիմադրության մարտիկ, ակտիվիստ, stenotypist, խմբագիր և գլխավոր խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Անդամակցություն | «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
Աշխատավայր | Q56513578?, Arbeiter-Illustrierte-Zeitung? և Neue Berliner Illustrierte? |
Պարգևներ | |
Ամուսին | Johannes R. Becher? |
![]() |
Լիլլի Բեխեր (գերմ.՝ Lilly Becher, հունվարի 27, 1901, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ - սեպտեմբերի 20, 1978, Արևելյան Բեռլին), գերմանացի գրող և լրագրող։
Յոհաննես Ռոբերտ Բեխերի կինը։
Լիլլի Բեխերը սովորել է Մյունխենի գիմնազիայում, այնուհետև լեզուներ է ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում։ 1919 թվականին անդամակցել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը։ Աշխատել է Մյունխենի հրատարակչություններում և Բեռլինի Die Rote Fahne թերթում։ 1922-1923 թվականներին Բեռլինի Նյուքյոլն շրջանում ղեկավարել է KKE կանանց մասնաճյուղը։ 1924-1926 թվականներին ղեկավարել է իր կողմից հիմնադրված Die Arbeiterin կանանց ամսագիրը և աշխատել է Neuer Deutscher Verlag հրատարակչությունում` որպես սրբագրիչ և խմբագիր։ 1932-1933 թվականներին զբաղեցրել է Arbeiter Illustrierte Zeitung թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1933-1934 թվականներին ապրել է Վիեննայում, այնուհետև մինչև 1936 թվականն աշխատել է Փարիզի «Editions du Carrefour» հրատարակչությունում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Յոհաննես Բեխերին։ 1936 թվականին Լիլլի Բեխերը հրապարակել է Ազգային սոցիալիստների կողմից հրեաների հետապնդման մասին առաջին փաստաթղթերը՝ «Դեղին բիծ» խորագրի ներքո[1]։ Մինչև 1945 թվականը Լիլլի Բեխերը բնակվել է Մոսկվայում և աշխատել որպես պետական հրատարակչատան թարգմանիչ, ինչպես նաև «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում, Մոսկովյան ռադիոյում և «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեում։ Վերադառնալով Գերմանիա` ընդունվել է Գերմանիայի Սոցիալիստական Միավորված կուսակցության շարքերը։ 1945-1950 թվականներին զբաղեցրել է Neue Berliner Illustrierte-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1958 թվականին ամուսնու մահից հետո ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի նրա անունը կրող արխիվը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլլի Բեխեր» հոդվածին։ |
|