Լիմոր Ֆրիդ | |
---|---|
Ֆրիդը 2010 թվականի Բաց ապարատային ապահովման գագաթնաժողովում | |
Ի ծնե | Լիմոր Ֆրիդ |
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Գործունեություն | ճարտարագետ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ |
Լիմոր Ֆրիդը (անգլերեն՝ Limor Fried), նաև ճանաչված որպես լեյդիադա[4] (անգլերեն՝ ladyada, 20-րդ դար, ԱՄՆ), ամերիկացի էլեկտրական ճարտարագետ և Ադաֆրութ ինդաստրիզ (անգլերեն՝ Adafruit Industries) էլեկտրական զբաղմունքային ընկերության տերն է։ Նա ազդեցիկ անձնավորություն է բաց ապարատային ապահովման ասպարեզում․ մասնակցել է առաջին Բաց ապարատային ապահովման գագաթնաժողովին և Բաց ապարատային ապահովման սահմանման մշակման մեջ ներդրում է ունեցել։
Ֆրիդն իր մագիստրատուրան ճարտարագիտության մեջ ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։ Հանդիսանում է Ադաֆրութ ինդաստրիզի հիմնադիրը, ինչպես նաև ընկերության կողմից վաճառվող էլեկտրական քիտերի նախագծող ճարտարագետը։
2009 թվականին Էլեկտրոնային առաջադեմ հիմնադրամի Ռահվիրայի պարգևին է արժանացել բաց ապարատային և ծրագրային ապահովման համայնքներում իր մասնակցության համար[5]։
2011 թվականին, Ֆրիդն արժանացել է Ֆաստ ընկերության կողմից շնորհված «Ամենաազդեցիկ կանայք տեխնոլոգիայում» պարգևին[6]։