Լիյնա Կերսնա | |
Կուսակցություն՝ | Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տարտուի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | ապրիլի 3, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Ամուսին | Vahur Kersna? |
Լիյնա Կերսնա (էստ․՝ Liina Kersna, մինչև ամուսնությունը՝ Լեպիկ, Lepik, ապրիլի 3, 1980, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][1]), էստոնացի ռադիոհաղորդավարուհի և հանրային կապերի մասնագետ, քաղաքական և պետական գործիչ, «Էստոնիայի Բարեփոխումների կուսակցության» անդամ։ 2021 թվականի հունվարի 26-ից Էստոնիայի կրթության և գիտության գործող նախարարն է[2]։ Նախկինում՝ Ռիյգիկոգուի (խորհրդարանի) 13-րդ և 14-րդ գումարումների անդամ (2015-2021)[1]։
Լիյնա Կերսնին ծնվել է 1980 թվականի ապրիլի 3-ին Տալլինում[1]։
2005 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի լրագրության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թվականին՝ նույն համալսարանի վարչական կառավարման մագիստրատուրան[1]։
1998-2002 թվականներին եղել է Էստոնական ռադիոյի հաղորդավարուհի և խմբագիր, 2002-2004 թվականներին՝ Ուսանողական կորպորացիաների միության (EÜL) հանրային կապերի ղեկավար[1]։
2004-2007 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարարության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետ, ավելի ուշ՝ ղեկավարի տեղակալ և ղեկավար, 2007-2013 թվականներին՝ կառավարության հաղորդակցության բյուրոյում ԶԼՄ-ների գծով խորհրդական, ավելի ուշ՝ բյուրոյի ղեկավարի տեղակալ և կառավարական հաղորդակցության տնօրեն, 2013-2015 թվականներին՝ վարչապետի խորհրդական և վարչապետի բյուրոյի ղեկավար[1]։
2015 թվականին անդամակցել է Բարեփոխումների կուսակցությանը։ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ռիյգիկոգուի 13-րդ գումարման անդամ, 2019 թվականի ընտրություններում վերընտրվել է Ռիյգիկոգուի 14-րդ գումարման անդամ[1]։
2021 թվականի հունվարի 26-ից Կայա Կալասի կառավարությունում կրթության և գիտության նախարարն է[1][2]։
Ամուսնացած է լրագրող և հեռուստահաղորդավար Վահուր Կերսնայի հետ, ունի մեկ որդի[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիյնա Կերսնա» հոդվածին։ |
|