Լին Չուան

Լին Չուան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1951(1951-12-13) (72 տարեկան)
ԾննդավայրԳաոսյուն, Թայվան
Քաղաքացիություն Թայվան
ԿրթությունFu Jen Catholic University?, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և National Chengchi University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱշխատավայրԹայվանի ազգային համալսարան և National Chengchi University?
Զբաղեցրած պաշտոններPremier of the Republic of China? և Minister of Finance?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բարյացակամ ամպերի շքանշան
 Lin Chuan Վիքիպահեստում

Լին Չուան, (չին. 林全, փին. Lín Quán, ծնվ. դեկտեմբերի 13, 1951 ) թայվանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ է, ով 2016-2017 թվականներին նախագահ Ցայ Ինգ-վենի օրոք զբաղեցնում էր Չինաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ծառայել է որպես Բյուջեյի, Հաշվապահության և Վիճակագրության նախարար, ինչպես նաև ֆինանսների նախարար Շեն Շուիբանի ղեկավարման ժամանակ։

Վաղ կյանքը և գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինը ծագումով Չինական մայրցամաքից է և ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 13-ին Կաոսյինում։ 1974 թվականին ավարտել է Ֆու Ջենի Կաթոլիկ համալսարանի տնտեսագիտության բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ նախքան 1978 թվականին Ազգային Չենգչի պետական համալսարանի կողմից ֆինանսների մագիստրոսի կոչում ստանալը։ Նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որպեսզի սովորելի տնտեսագիտություն, և 1984 թվականին ստացել է արտոնագիր Իլլինոյս քաղաքային համալսարանի կողմից[1]։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աշխատել է որպես բյուջեյի, հաշվապահության գլխավոր և վիճակագրության գործադիր տնօրեն 2000-2002 թվականներին, և 2002-2006 թվականներին որպես ֆինանսների նախարար[2][3]։ Ֆինանսների նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Լինը աշխատել է բազմաթիվ ընկերությունների խորհուրդների կազմում և ղեկավարել է երկու վերլուծական կենտրոն[4]։ Ծառայել է նաև Թայպեյի կառավարության կազմում որպես քաղաքի ֆինանսների վարչության պետ[5][6]։ 2016 թվականի նախագահական ընտրություններում Ցայ Ինգ-Վենի հաղթանակից հետո Լինը ընտրվեց որպես Ցայի անցումային ղեկավարության թիմի համահավաքիչ, որը ստեղծվել էր Մա Յինգ-Ջեոուի վարչակազմից իշխանությունը այլ ղեկավարությանը փոխանցելու համար[7]։ 2016 թվականի փետրվարին Լինը նշանակվեց որպես Տրանս-խաղաղ օվկիանոսյան համագործակցության առաջնորդ[8]։

2016 թվականի մարտի 15-ին, նորանշանակ նախագահ Ցայը վարչապետ է նշանակում Լինին։ Շուտով հաստատվում է օրենսդիր մարմին Յունայի կողմից և իր լիազորությունները ստանձնում է 2016 թվականի մայիսի 20-ին։ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարվում է, որ նա հրաժարական է տալիս, որպեսզի կանգնեցնի Ցայի ժողովրդավարության անկումը[9]։ Այս ամենից կարճ ժամանակ անց նրան պարգևատրում են Մանգերական շքանշանով։ (Չինաստանի Հանրապետության քաղաքացիական շքանշան)[10]։

2018 թվականի հունվարի 15-ին Լին Չուանը ստանձնեց ՏՏՏ Բիոֆարմի նախագահի պաշտոնը[11]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերին Լինը ամուսնացել է Վու Պեյ-լինգի հետ, չնայած նա արդեն ուներ երկու դուստր նախորդ ամուսնությունից[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tsai names Lin Chuan as her premier». Taipei Times. 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  2. Dean, Jason (2002 թ․ նոյեմբերի 28). «Taiwan Selects Lin Chuan As New Finance Minister». Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  3. Lin, Jackie (2006 թ․ հունվարի 19). «Lin Chuan plans to retire after Cabinet shuffle». Taipei Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. Tai, Ya-chen; Chen, Christie (2016 թ․ մարտի 15). «Lin Chuan named premier of new government (update)». Central News Agency. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  5. «Make-up of DPP transition team fuels speculation about top jobs». Focus Taiwan. Central News Agency. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Speculation of Tsai's pick for premier grows». Taipei Times. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  7. Loa, Lok-sin (2016 թ․ փետրվարի 4). «Tsai mum on speculation over Lin». Taipei Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  8. Loa, Lok-sin (2016 թ․ փետրվարի 25). «Lin Chuan to head TPP task force: Tsai Ing-wen». Taipei Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  9. Hung, Faith (2017 թ․ սեպտեմբերի 4). «Taiwan premier resigns to help shore up president's falling popularity». Reuters. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. Yeh, Sophia; Liu, Kuan-lin (2017 թ․ սեպտեմբերի 15). «President confers honors on former premier and cabinet members». Central News Agency. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. taipeitimes Wed, Jan 17, 2018 - Page 12 News List Lin Chuan clarifies his role at TTY Biopharm Co
  12. Huang, Joyce (2002 թ․ դեկտեմբերի 1). «Newsmakers: Finance minister steps into hot seat». Taipei Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. Yeh, Sophia; Tai, Ya-chen; Wu, Lilian (2016 թ․ մարտի 15). «Profile of premier-designate Lin Chuan». Central News Agency. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին. Alt URL