Լինա Գերեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[1] |
Ակումբ | France women's national rugby union team? |
Լինա Գերեն (ֆր.՝ Lina Guérin, ապրիլի 16, 1991, Փարիզ[1]), ֆրանսիացի ռեգբիստուհին, որը հանդես է գալիս վինգի դիրքում, Ֆրանսիայի կանանց ռեգբի-15 և ռեգբի-7 հավաքականների խաղացող։ Հանդես է գալիս «Շիյի Մազարեն» ակումբում[2]։
Մայրը թունիսցի է[3]։ Երիտասարդ տարիքում Լինան զբաղվել է թենիսով, հանդբոլով, ձիարշավով և թեթև ատլետիկայով, ապա անցել է ռեգբիի[4], որով զբաղվել է Էսուրյո լիցեյում (ֆր.՝ Lycée de l’Essouriau) Ալեն Ֆիորի և Քրիստոֆ Դելաայեի ղեկավարությամբ[3]։ Սովորել է Փարիզ-Հարավ համալսարանում, որտեղ սովորել է արվեստի իրավունք և պատմություն։ Ավարտել է Թուլուզի բիզնես դպրոցը կառավարման մագիստրոսի աստիճանով։ Նորամուտը նշել է 2018 թվականին «Շիյի Մազարեն» (ֆր.՝ Rugby Club Chilly-Mazarin) ակումբի կազմում[3]։
2015 թվականին հանդես է եկել Ֆրանսիայի կանանց հավաքականում Վեց ազգերի գավաթի խաղարկությունում։ Մեկ տարի անց ելույթ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում՝ մասնակցելով 5 հանդիպման և հավաքելով 5 միավոր (մեկ փորձ)։ 2018 թվականին դարձել է ռեգբիի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ COVID-19 պանդեմիայի հետ կապված ընդմիջումից հետո Լինայի վերադարձը հավաքական տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին Մադրիդում կայացած ռեգբի-7 միջազգային մրցաշարում[3]։
2021 թվականին Դավիդ Կուրտեն Դինային ընդգրկել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[5]։ Խաղերում Լինան նվաճել է արծաթե մեդալ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինա Գերեն» հոդվածին։ |
|