Լինդա Դեսսաու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Heidelberg |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Մելբուռնի իրավունքի դպրոց և St Catherine's School? |
Մասնագիտություն | դատավոր և բարիսթեր |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Victoria? և Justice of the Family Court of Australia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Linda Dessau Վիքիպահեստում |
Լինդա Դեսսաու (անգլ.՝ Linda Dessau), ամբողջական անուն՝ Լինդա Մարիոն Դեսսաու (անգլ.՝ Linda Marion Dessau,մայիսի 8, 1953, HeidelbergԱվստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Վիկտորիայի 29-րդ նահանգապետ (2015 թվականի հուլիսի 1-ից)[4][5]։
Լինդա Դեսսաուն ծնվել է 1953 թվականի մայիսի 8-ին Մելբուռնում (Վիկտորիա, Ավստրալիա)։ Նա Ջոն և Սիբիլ Դեսսաու զույգի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Նրա հայրը՝ Ջոն Դեսսաուն, 1929 թվականին Լեհաստանից տեղափոխվել է Ավստրալիա՝ վախենալով հետապնդումներից՝ իր հրեական ծագման պատճառով։ Նա աշխատել է Մելբուռնի գուլպաների գործարանում, ապա բացել է իր բիզնեսը։ Լինդայի մայրը՝ Սիբիլը, ծնվել է Մելբուռնում։ Նա մահացել է 46 տարեկանում, երբ Լինդան 17 տարեկան էր[4]։
1973 թվականին Լինդա Դեսսաուն գերազանց ավարտել Է Մելբուռնի համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել բակալավրի աստիճան (անգլ.՝ Bachelor of Laws, LLB)[6]: 1975 թվականից նա աշխատել է Վիկտորիայի Գերագույն դատարանում որպես փաստաբան, ավելի ուշ նրա մասնագիտացումը ընտանեկան իրավունքն է դարձել։ 1982 թվականին նա ամուսնացել է փաստաբան Էնթոնի Հովարդի (Anthony Howard) հետ, որից հետո նրանք միասին աշխատել են Հոնկոնգի գլխավոր դատախազությունում։ 1985 թվականին Լինդա Դեսսաուն շարունակել է իր աշխատանքը Ավստրալիայում՝ զբաղվելով քրեական հանցագործությունների քննությամբ։ 1995 թվականի հունիսին նա նշանակվել է Ավստրալիայի ընտանեկան գործերի դատարանի դատավոր։ Այդ պաշտոնում նա աշխատել է 18 տարի՝ մինչեւ 2013 թվականի հուլիսը[5]։
2015 թվականի փետրվարին Վիկտորիայի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ Լինդա Դեսսաուն կնշանակվի Վիկտորիայի նահանգապետի պաշտոնում և պարտականությունները կստանձնի 2015 թվականի հուլիսի 1-ին[7]։ 2015 թվականի հունիսի 30-ին նա երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը՝ դառնալով Վիկտորիայի 29-րդ նահանգապետը և այդ պաշտոնում առաջին կինը[8]։
2010 թվականի հունիսին Լինդա Դեսսաուն դարձել Է Ավստրալիայի շքանշանի անդամ, իսկ 2017 թվականին դարձել է Ավստրալիայի շքանշանի ուղեկից[9]։