Լինեթ Քոուլ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Columbia, Թենեսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիա ակադեմիա |
Մասնագիտություն | մոդել, հեռուստահաղորդավարուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Լինեթ Քոուլ-Օ'Նան (անգլ.՝ Lynnette Cole-O'Nan, փետրվարի 9, 1978[1], Columbia, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի մոդել, «Միսս ԱՄՆ 2000» գեղեցկության մրցույթի հաղթող։
Ծագումով Պուերտո Ռիկոյից է[2]։ Տասն ամսականում ապրում էր Գեյլ և Լարի Քոուլների հետ, որոնք որդեգրել էին իրեն և ավագ եղբորը։ Նրանց ընտանիքը տեղափոխվում է մեկ այլ նահանգ, քանի որ օրենքով արգելված էր որդեգրել մեկ այլ ռասայի երեխայի։ Նրան որդեգրած ծնողները նախկինում որդեգրել են ավելի քան 100 երեխա։
Թենեսի նահանգի առաջին ներկայացուցիչն է, որը հաղթել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության ազգային մրցույթում[3]։ Տիտղոսն արժանացել է 21 տարեկանում[2]։
1995 թվականին արժանացավ «Միսս Թենեսի երիտասարդ» տիտղոսին[4]։ «Միսս ԱՄՆ երիտասարդ» գեղեցկության մրցույթում մտավ վեց լավագույնների մեջ և արժանացավ «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսի՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ 1997 թվականին արժանացավ «Miss Teen All American».
«Միսս Թենեսի» և «Միսս ԱՄՆ 2000» գեղեցկության մրցույթներում հաղթելուց հետո երկիրը ներկայացրեց «Միսս Տիեզերք 2000» միջազգային մրցույթում[5]։ Նա ապահովեց իր տեղը և դարձավ հինգ ֆինալիստներից մեկը[6]։
Տիտղոսը հաջորդ հաղթողին փոխանցելուց հետո սկսել է աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի ''NBC'', CMT, ''ESPN'', ''MTV'', VH-1 հեռուստաընկերություններում և նկարահանվել «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում։ Իր առաջատար կարիերայի հետ մեկտեղ նա հայտնվել է բազմաթիվ տպագիր գովազդային ընկերություններում և գովազդներում։
«Միսս Թենեսի» գեղեցկության մրցույթի ղեկավար[7]։
|