1991—1994 թվականներին սովորել է Բեեր Շևայում՝ Բեն Գուրիոնի համալսարանում Համակարգչային գիտություններ մասնագիտությամբ։ Զբաղվել է ինտերնետ-տեխնոլոգիաներով որպես ծրագրավորող, հետո աշխատել է ինտերնետ-մարկետինգի[3] ոլորտում։
2000-ականների սկզբին աշխատում է Մոսկվայում։ Զբաղվում է գրական և լրագրողական գործունեությամբ, ինչպես նաև բիզնես-խորհրդատվությամբ[4]։
Լինոր Գորալիկի թարգմանել է Էդգար Քերետի պատմվածքները և Վիտաուտաս Պրիուրայի բանաստեղծությունները (Ստանիսլավ Լվովսկիի հետ համատեղ)։ Նկարչական ցուցահանդեսների և նախագծերի հեղինակ է. հեղինակ է կոմիքսների շարքի՝ «Նապաստակ ՊՑ-ն և նրա երևակայական ընկերները. ՇՉ, Ֆ, ջեռակն ու խոզի ոլոռով տապական»։
Գորալիկի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ հրատարակված 1999 թվականին Ալեքսանդր Ժիտինսկու հրատարակչությունում, առաջացրեց երկիմաստ քննադատական արձագանքներ[6]։ Արդյունքում, գրողը ինքն էլ, արտահայտվեց դրա մասին որպես «մանկական, շատ վատ»[3]։ Սակայն նրա արդեն երկրորդ գիրքը՝ «Ոչ տեղացիներ» կարճ արձակների հավաքածուն (2003), մամուլում արժանացավ խանդավառ արձագանքների. «Ինչպես ցանկացած իրական պոետ, Լինոր Գորալիկը շրջապատող իրականությունում գտնում է նրա գաղտնի, գեղեցիկ և սարսափելի շերտերը — այնպես որ՝ շուտով մենք բոլորս կկռահենք, թե ինչպիսի հրաշալի քաղաքում ենք ապրում»[7]։
Ներկա պահին վարում է հեղինակային էջ և հրապարակում ակնարկներ «Վեդոմոստի» թերթում, հանդիսանում է «Գրական նոր տեսություն» և «Նորաձևության տեսություն» ամսագրերի, ինչպես նաև «Սնոբ» նախագծի մշտական հեղինակ։
2014 թվականից «Բուկնիկ» կայքում հանդիսանում է գլխավոր խմբագիր։
2001 թվականից մինչև 2003 թվականը վարել է հեղինակային էջ՝ Գռանի.ռու կայքում[8]։ Կանոնավոր հանդես էր գալիս «Ռուսական ամսագրում», «Շաբաթաթերթում», «Կիսադեմ», «Գրքային ակնարկում», «Անկախ թերթում», «TextOnly» և «Ժամանակակից ռուս գրականություն Վիչեսլավ Կուրիցինի հետ» օնլայն հրապարակումներում։ 2006 թվականից «Վոզդուխ» ամսագրի յուրաքանչյուր համարում հրապարակում է ժամանակակից ռուս պոետների հետ հարցազրույցների ցիկլ։