Լիսեկա Վեգա Գալվես (իսպ.՝ Liseska Vega Galvez, հայտնի է որպես Լիս Վեգա իսպ.՝ Liz Vega, հոկտեմբերի 20, 1977(1977-10-20)[1][2], Հավանա, Կուբա), թատրոնի և կինոյի կուբացի և մեքսիակացի դերասանուհի, պարուհի, երգչուհի։ Հասակը՝ 162 սանտիմետր։
Լիս Վեգան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Հավանա քաղաքում` Լասարո Վեգայի և Մարթա Էլենա Գալսվեսի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Լիսը եղել է 10 տարեկան։ Լիս Վեգան ունի քույր, որին ծնողները որոշել են անվանել կրկին Լիսեկա Վեգա Գալվես, հետագայում նա որոշել է վերցնել «Լիս Վեգա» կեղծանունը։ Ծնողների հետ շփվում է հազվադեպ, քանի որ նրանք ապրում են Հավանայում, իսկ Լիսը՝ Մեքսիկայում։ 1991 թվականի սեպտեմբերի 27-ին հանդես է եկել որպես պարուհի և մի քանի տարի աշխատել Կուբայում, այնուհետև տեղափոխվել Մեքսիկա, որտեղ շարունակել է իր պարային կարիերան, իսկ 1997 թվականին, երբ ժամանել է Մեքսիկա, որոշել է դառնալ դերասանուհի։ Մեքսիկայի կինեմատոգրաֆիայում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականին։
2008 թվականին ամուսնացել է մեքսիկացի դերասան Ֆեդերիկո Դիասի հետ, սակայն զույգի համատեղ կյանքը չի ստացվել ամուսնու համասեռական լինելու պատճառով։ Նույն տարում զույգն ամուսնալուծվել է։
- 2004 - Misión S.O.S.- Señora de la Tierra
- 2005 - Contra viento y marea (Ճակատագրին հակառակ) - Խունկալ
- 2006 - Duelo de pasiones - Կորալ
- 2008 - Tormenta en el paraíso - Լիսեսկա
- 2010 - Zacatillo, un lugar en tu corazón (Սակատիլյո, տեղ քո սրտում) - Օլգա
- 2011 - Amorcito corazón- Դորիս Մոնտիել
- 2011 - Ինչպես ասում են - Սիլվիա
- 2013 - Santa diabla - Լիսետ Գեռերո
- 2014 - Muchacha matá porqué la mala - Տալինա Բելտրան
- 2017 - La Tijuana - Մոնիկա Մանդրագոն
Տարի |
Մրցանակ |
Անվանակարգ |
Առաջադրված ֆիլմ |
Արդյունք
|
2013
|
"Las estrellas del año" de People en Español[3][4]
|
Լավագույն չարագործը
|
Սուրբ սատանան
|
Առաջադրվել է
|