Լյաթիֆ Քերիմով ադրբ.՝ Lətif Hüseyin oğlu Kərimov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4 (17), 1906 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1991[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ, գորգագործ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գորգ[2] |
Պարգևներ | |
![]() |
Լյաթիֆ Հյուսեյն օղլի Քերիմով (ադրբ.՝ Kərimov Lətif Hüseyn oğlu, նոյեմբերի 4 (17), 1906, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1991[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գորգագործ, Ադրբեջանի ժողովրդական նկարիչ 1960, առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1945 թվականից[3][4]։
Լյաթիֆ Քերիմովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 17-ին։ 1912 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրանի Մաշհադ քաղաք։ 14 տարեկանում տեղական մադրասը ավարտելուց հետո Լյաթիֆ Քերիմովը սկսել է աշխատել գորգերի խանութում։ Լյաթիֆ Քերիմովը սկսել է ուսումնասիրել գորգագործության արվեստը։ Նա ճանապարհորդել է ամբողջ Իրանով՝ ցուցադրելով իրենց գորգեր։ Թեհրանում խորհրդային հյուպատոսությունը նրան հրավիրել է դառնալ Ռուսաստանի մշակութային ակումբի անդամ։
1920-ականների վերջերից ի վեր, Քերիմովը մասնակցել է սոցիալական իրավունքների պաշտպանության շարժման մեջ։ 1929 թվականին նրան գործուղվել են Աֆղանստան՝ թատերական արվեստի դերը քարոզելու համար։ Նույն թվականին նա ստացել է խորհրդային քաղաքացիություն։ Լյաթիֆ Քերիմովը վերադարձել է Շուշա։ Նա նշանակվել է ներմուծման հրահանգիչ գորգերի գործարանում։ 1930 թվականից աշխատել է «Ադրբեջանագետ»ի ասոցիացիայի նկարիչ-հրահանգիչ՝ որպես գորգարվեստի մասնագետ[5]։
Լյաթիֆ Քերիմովը մեծ ներդրում է ունեցալ Բաքվում և Ղուբայում (1932-1936) գորգերի դպրոցների բացման գործում։ 1930–40-ական թվականները հատուկ տեղ են գրավում Լյաթիֆ Քերիմովի ստեղծագործությունում։ Նրա գորգը հաջողությամբ ցուցադրվել է 1934-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Լյաթիֆ Քերիմովը հանրահայտ նկարիչների (Ք. Քազիմզադեի, Ի. Ախունդովի) հետ միասին 1940-1941 թվականներին պատրաստել է հինգ գորգ՝ նվիրված ադրբեջանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի տարեդարձին։ Լյաթիֆ Քերիմովի նախաձեռնությամբ՝ Բաքվում ստեղծվել է գորգերի թանգարան 1972 թվականին[6]։
Լյաթիֆ Քերիմովը մահացել է 1991 թվականին։