Լյուբո Բաբիչ խորվ.՝ Ljubomir Babić | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Jastrebarsko, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մայիսի 14, 1974[2][3][4][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն, Խորվաթիայի անկախ պետություն և ՀՍՖՀ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Ոճ | մոդերն |
Թեմաներ | յուղաներկ |
Ներշնչվել է | Մենցի Կլեմենտ Ցրնչիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ljubo Babić Վիքիպահեստում |
Լյուբո Բաբիչ (խորվ.՝ Ljubomir Tito Stjepan Babić, հունիսի 14, 1890[1][2][3][…], Jastrebarsko, Ավստրո-Հունգարիա - մայիսի 14, 1974[2][3][4][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), 20-րդ դարի խորվաթ նկարիչ, գրաֆիկ։
Լյուբո Բաբիչը ծնվել է 1890 թվականին ազնվականական ընտանիքում։ Նրա հայրը՝ Անտոն Բաբիչը, եղել է դատավոր։ Գիմնազիական կրթություն ստացել է Բելովարում և Զագրեբում (Զագրեբի գիմնազիան ավարտել է 1908 թվականին)։ Մասնավոր դասեր է վերցրել նկարիչներ Կլեմենտ Կրնչիչից և Բելա Չիկոշայից, սովորել է նաև Արվեստների դպրոցում։ 1908 թվականին հոր օրինակով ընդունվել է Զագրեբի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, սակայն հետո թողել է իրավագիտությունը և զբաղվել նկարչությամբ։ Բաբիչի դպրոցական ընկերոջ՝ Տեոդոր Պեյաչևիչի շնորհիվ՝ նա ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ ուսանել է Անգելո Յանկի (1910-1911) և Ֆրանց ֆոն Շտուկի (1911-1913) մոտ։ Մյունխենում Լյուբո Բաբիչը մարդակազմություն է սովորել Բժշկական դպրոցում, որն անհրաժեշտ էր նրան՝ որպես նկարչի։ 1913-1914 թվականներին նա անցկացրել է Փարիզում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ վերադարձել է հայրենիք։ Իր վարպետանոցում նկարիչը բացել է Ժամանակակից արվեստի դպրոց։ 1916 թվականին սկսել է դասավանդել Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1940 թվականին դարձել է ակադեմիայի պրոֆեսոր և այնտեղից թոշակի անցել 1961 թվականին[5]։ Նրա աշակերտներից է եղել Վինկո Գրդանը[6]։ 1920 թվականին նկարիչը ճանապարհորդել է Իսպանիայում, որտեղ շատ է նկարել և ստեղծել նկարաշար՝ «Իսպանական աշխատանքներ»։ 1930-1936 թվականներին շատ է ճանապարհորդել հայրենի Խորվաթիայում, ստեղծել համանման շարք՝ «Խորվաթական աշխատանքներ»։ 1930-ական թվականներին Լյուբո Բաբիչը դասախոսություններով հանդես է եկել ինչպես Խորվաթիայի տարբեր դպրոցներում ու ինստիտուտներում, այնպես էլ եվրոպական երկրներում։ 1932 թվականին Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում արվեստի պատմության ոլորտում ստացել է գիտական աստիճան։
1919 թվականին Բաբիչը դարձել է Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարանի առաջին ղեկավարը։ Նա կազմակերպել է ժամանակակից ֆրանսիական ու գերմանական արվեստի ցուցահանդեսներ Զագրեբում, իսկ 1950 թվականին՝ Հարավսլավիայի ժողովուրդների արվեստի ցուցահանդես Փարիզում։ Բաբիչը եղել է «Խորվաթական գարնանային սալոնի» (1916), «Խորվաթ նկարիչների անկախ միավորման» (1923), «Երեքի խմբի» (1929), «Չորսի խմբի» (1928) և այլ միավորումների հիմնադիրներից։ 1928 թվականին ընտրվել է Հարավսլավիայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1950 թվականին՝ իսկական անդամ։
Լյուբո Բաբիչը հայտնի է որպես երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածի հարավսլավացի ականավոր նկարիչ։ Նա դրսևորվել է և՛ որպես նկարիչ ու գրաֆիկ, և՛ թատերական զգեստների ու դեկորացիաների վարպետ, և՛ որպես մանկավարժ, արվեստի պատմաբան, թատերական գործիչ։ Նկարել է յուղաներկով, ջրաներկով։ Մյունխենյան շրջանի աշխատանքները կրել են սիմվոլիզմի ու մոդեռնի ազդեցությունը[7]
Հիմնադրել է նաև տիկնիկային առաջին թատրոնը Զագրեբում (1920), որի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է Զագրեբի տիկնիկային թատրոնը (1948)։
Բաբիչի գեղարվեստական աշխատանքները 1910-1974 թվականներին Խորվաթիայում ու Հարավսլավիայում բազմիցս ներկայացվել անհատական ու խմբային ցուցահանդեսներում։ Նրա գործերը ցուցադրվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1925, Թատերական արվեստի գրան պրի)[9], Նյու Յորքում (1926), Վենետիկի 21-րդ Բիենալեում, Վիեննայի Սեցեսիոնում, Զագրեբի գարնանային սալոնում, Մյունխենի ցուցահանդեսներում և այլուր։
[фр.] / Ministère du commerce, de l'industrie, des postes et des télégraphes. — Paris : Imprimerie Nationale, 1925. — 176 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբո Բաբիչ» հոդվածին։ |
|