Լյուդմիլա Պինաևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | կանոեի թիավար |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 14, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կարմիր գյուղ, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Նիլ Վասիլևիչ Սավին |
Հասակ՝ | 164 սանտիմետր |
Լյուդմիլա Իոսիֆովնա Պինաևա (ռուս.՝ Людмила Иосифовна Пинаева, ի ծնե՝ Խվեդոսյուկ, ռուս.՝ Хведосюк, հունվարի 14, 1936[1], Կարմիր գյուղ, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր մարզիկ (բայդարկաներով և կանոեներով թիավարություն)։ Օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1964)։
Լյուդմիլա Պինաևայի մարզական գրեթե ողջ ճանապարհը կապված է մարզիչ Նիլ Վասիլևիչ Սավինի անվան հետ, որի մոտ նա եկել էր 1958 թվականին՝ ունենալով դեռևս երրորդ մարզիկակարգ իր նախկին մարզիչ Սլեպուշկինի խորհրդով։ Թիավարությամբ նա սկսել է զբաղվել համեմատաբար ավելի ուշ, իսկ 22 տարեկանում Սավինը նրա մեջ չէր տեսնում տաղանդավոր մարզիկի, սակայն շնորհիվ բարձր աշխատունակության, ինքնակարգապահության և նպատակասլացության՝ շուտով նա կարողացել է ցույց տալ բավականին բարձր ցուցանիշներ։
Սավինը մարզել է Պինաևային «Կարմիր դրոշակ» թիավարական բազայում, որը գտնվում էր Քարե և Կրեստովսկի կղզիների մեջտեղում։ Երկու տարի անց մարզուհին ունեցել է առաջին հաղթանակները, մասնավորապես՝ 1960 թվականին նա առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, որին հաջորդել են հաղթանակները ավելի հեղինակավոր ռեգատաներում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև երեք Ամառային օլիմպիական խաղերում։ Մարզիչը սանի թիավարման հզորության հաջողությունները բացատրել է մկանների բոլոր խմբերի կիրառմամբ. «Ֆիզիկական առումով նրա թիավարումն ուժեղ չէ, քան մյուսներինը (չափել են սարքերով), բայց շատ տնտեսող է, ինչը թույլ է տալիս պահպանել մրցարշավային բարձր արագություն տարածության երկրորդ, առավել կարևոր կեսում»։
Ընդհանուր առմամբ Պինաևան Նիլ Սավինի ղեկավարությամբ մարզվել է տասնհինգ տարի՝ մինչև իր մարզական գործունեության ավարտը։ Այդ ընթացքում նա բավականին կապվել է իր մարզիչի հետ և հետագայում նշել է, որ հատկապես նրա ջանքերի շնորհիվ չի պարտվել խոշոր մրցություններում՝ սկսած Տոկիոյի օլիմպիադայից[2][3][4]։
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակների թվով բայդարկաներով և կանոեներով խորհրդային թիավարողների մեջ զբաղեցնում է առաջին տեղը։
Ավարտել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի մարզչական բարձրագույն դպրոցը (1963)։
Մարզական գործունեությունն ավարտելուց հետո Լյուդմիլա Պինաևան աշխատել է քաղաքի մարզական կազմակերպություններում։ Ներկայումս նա Պետերբուրգի մարզիկների միության անդամ է, ակտիվ մասնակցում է դրա աշխատանքներին, մշտապես մասնակցում է պետերբուգյան «Հայտնի չեմպիոնների ակումբի» հանդիպումներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պինաևա» հոդվածին։ |
|