Լյուդովիկ Բուրս (ֆր.՝ Ludovic Bource, օգոստոսի 19, 1970(1970-08-19), Pontivy), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար իր գրած երաժշտության շնորհիվ։ 2012 թվականին արժանացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակների[3][4]։ Այդ նույն տարվա հունիսին Լյուդովիկ Բուրսը հրավիրվել է անդամակցելու Շարժանկարային արվեստների և գիտությունների ակադեմիային[5]։
Ծնվել է Ֆրանսիայի Մորբիան դեպարտամենտի Պոնտիվի քաղաքում։ Կարիերան սկսել է գովազդային հոլովակների համար երաժշտություն գրելով, այնուհետև նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Mes amis (1999), En attendant (2000), Spartacus (2003), Sirene Song (2005) ժապավենները։ Որոշ ժամանակ անց սկսել է համագործակցել անվանի կինոռեժիսոր Միշել Խազանավիչուսի հետ՝ երաժշտություն գրելով նրա նկարահանած «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար, որոնցից վերջինը առանձնահատուկ ջերմ ընդունելության է արժանացել՝ նվաճելով«Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակներ[6][6]։
Տարին
|
Ֆիլմը
|
1999
|
Իմ բարեկամները
|
2000
|
C.D.D.
|
En attendant
|
2003
|
Սպարտակ
|
2005
|
Sirene Song
|
2006
|
«Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն»
|
2009
|
Here to Stay
|
«Գործակալ 117. առաքելություն Ռիոյում»
|
2011
|
Արտիստը (ֆիլմ, 2011)
|
2012
|
Կատակը մի կողմ
|
2013
|
Ավարտի հասցնել պատմությունը
|
2016
|
Նավաբեկությունից ողջ մնացածները
|
2018
|
Տնային կալանք (հեռուստասերիալ)
|
2019
|
Խռովարարուհիները
|
2019
|
«Հիմարիկ» թղթախաղը
|
- 1997։ Sept du groupe Sept, claviers et composition
- 2000։ Bois mes paroles de Svinkels, composition et mixage
- 2002։ L'Imprudence d'Alain Bashung, composition, accordéon wurlitzer, memory moog, glockenspiel, arrangements de cordes…
- 2003։ Le svink c'est chic et 2 autres morceaux sur Bons pour l'asile de Svinkels, production
- 2008։ Dirty Centre de Svinkels, production, réalisation, clavier, basse, drum machines
- Օսկար
- BAFTA
- Կինոքննադատների ընկերակցության մրցանակ՝ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում
- Սեզար
- Չիկագոյի կինոքննադատների ընկերակցության մրցանակ
- Եվրոպական կինոմրցանակ՝ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում
- Ոսկե գլոբուս
- Սեզար
- Բոստոնի կինոքննադատների ընկերություն
- Սան դիեգոյի կինոքննադատների ընկերություն