Լյուդվիգ Բեմելմանս գերմ.՝ Ludwig Bemelmans | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերանո, Իտալիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1962[5][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, նկարազարդող և մանկագիր |
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ և Ավստրիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մադլեն |
Պարգևներ | |
Ամուսին | Մադլեն Բեմելմանս |
Ludwig Bemelmans Վիքիպահեստում |
Լյուդվիգ Բեմելմանս (անգլ.՝ Ludwig Bemelmans, ապրիլի 27, 1898[1][2][3][…], Մերանո, Իտալիա[4] - հոկտեմբերի 1, 1962[5][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])[7], ամերիկյան գրող և նկարիչ, գրքեր պատկերազարդող[8]։
Բեմելմանսը եղել է բելգիացի նկարչի և Ռեգենսբուրգի գարեջրագործի աղջկա որդի։ Չնայած տղայի մանկությունը անցել է Գերմանիայում և Ավստրոհունգարիայում, նրա մայրենի լեզուն եղել է ֆրանսերենը։ 1904 թվականին Լյուդվիգի ծնողները բաժանվել են[9]։ Մայրը երկու երեխաների հետ մեկնել է Ռեգենսբուրգ։ Լյուդվիգը բարդ բնավորությամբ երեխա էր, և մայրը չսպասելով, որ նա դպրոցն ավարտի, տղային ուղարկել է Տիրոլ՝ հորեղբոր մոտ։
1914 թվականին ծեծկռտուքի ժամանակ, երբ նա կրակել էր հյուրանոցի աշխատողներիցից մեկի վրա, նրան ավելի հեռու՝ ԱՄՆ են ուղարկել, որտեղ ապրում էր նրա հայրը[10]։ Սկզբնական շրջանում ապագա գրողն աշխատում էր հյուրանոցում, իսկ 1917 թվականին զինվորական ծառայության է անցնել ԱՄՆ բանակում, ուր հասել է մինչև կապրալ զինվորական աստիճանի։ Քանի որ նա Գերմանիայում հարազատներ ուներ, Լյուդվիգը խուսափել է Եվրոպայում ռազմաճակատ գնալուց և Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է հիվանդանոցում։ 1918 թվականին նա ամերիկյան քաղաքացիություն է ստացել։ 1920-ական թվականին Բեմելմանսը մատուցողի աշխատանքի է անցել Ռից Կարլթոն հյուրանոցում և փորձել է իր ուժերը նկարչության ասպարեզում[10]։ Իսկ 1925 թվականին նա կատարել է «Hapsburg House» ռեստորանի դիզայներական աշխատանքները, որի համասեփականատերն էր։
1930 թվականի սկզբին Բեմելմանսը ծանոթացել է Մեյ Մասսեի հետ, ով Viking Press հրատարակչության մանկական գրականության առաջատար աշխատակիցներից մեկն էր, որը նրանում տեսել է գրողի[10]։ 1934 թվականին հրապարակվել է իր առաջին «Հանսի» (Hansi) մանկական գիրքը, երկու ավստրիացի տղաների և նրանց շան արկածների մասին։ Դրան հաջորդեցին ևս մի քանիսը։
1935 թվականին Լյուդվիգը ամուսնացել է Մադլեն Ֆրեյնդի հետ, իսկ 1939 թվականին լույս է տեսել նրա «Մադլեն» (Madeline) շարքի առաջին գիրքը՝ հեղինակին մեծ համբավ բերելով[9]։ Բեմելմանսը նաև կատարել է ինքնավստահ փոքրիկ ֆրանսուհու արկածների մասին բանաստեղծական պատմությունների նկարազարդումները։ Սակայն սկզբում մի քանի հրատարակիչների կողմից գիրքը մերժվել է, քանի որ այն չափից ավելի հավակնոտ է որակվել, բայց Simon և Schuster հրապարակումից հետո մեծ հաջողություն է ունեցել[11]։ Մինչև 1961 թվականը «Մադլենին» հետևել են նրա ևս 6 շարունակությունը, Բեմելմանսին դարձնելով հայտնի անգլալեզու մանկագիր։
Միևնույն ժամանակ Բեմելմանսը գրել և նկարել է ամերիկյան մի շարք պարբերականների համար, ինչպիսիք են Vogue, The New Yorker, Fortune, Harper’s Bazaar, McCall’s, Holiday և այլն։ Նա նաև գրել է վեպեր և «ճանապարհորդական նոթեր» մեծահասակ ընթերցողների համար, ինչպիսին է «Կապույտ Դանուբը» (The Blue Danube, 1945), որում քննադատորեն ներկայացրել է հիտլերիզմի ժամանակաշրջանի գավառական կենցաղը։ Բեմելմանսը հաճախ է մեկնել ԱՄՆ և Եվրոպա, իսկ 1935 թվականին ձերբակալվել է Գերմանիայում՝ Հիտլերին նմանակելու համար։
1940 թվականին նրան նաև հետաքրքրել է կինոն, թատրոնը և գրել է մի քանի սցենարներ։ 1945 թվականին Հոլիվուդում նրա սցենարներով թողարկվել է սյուրռեալիստական մյուզիքլ «Իոլանդան և գողը,» Ֆրեդ Ասթերի մասնակցությամբ։
1953 թվականին նա ապրել է Փարիզում և կատարել է նաև մասնավոր պատվերներ։ Բեմելմանսը ձևավորել է Արիստոտել Օնասսիսի «Օ Cristina» նավի նավասենյակներից մեկը, որը նախատեսված էր հույն մուլտիմիլիոնատիրոջ փոքրիկ դստեր համար[12]։
Բեմելմանսը մահացել է Նյու-Յորքում ենթաստամոքսային գեղձի ուռուցքից։ Ներկայումս նրա կտավները գնահատվում են հարյուր հազարավոր ամերիկյան դոլլարներ։ 1954 թվականին Madeline’s Rescue մանկական վեպի և նրա նկարազարդման համար պարգևատրվել է հեղինակավոր՝ Կալլդեկոտտա ոսկյա մեդալով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բեմելմանս» հոդվածին։ |
|