Լյուդվիգ Տուիլե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1861[1][2][3] Բոլցանո, Տիրոլի կոմսություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 5, 1907[1][2][3] (45 տարեկան) Մյունխեն, Գերմանական ռայխ |
Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան և պրոֆեսոր |
Աշխատավայր | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Կրթություն | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
![]() |
Լյուդվիգ Վիլհելմ Անդրեաս Մարիա Տյույե (հանդիպում են նաև գրված` Տյուիլե կամ Տուիլե, գերմ.՝ Ludwig Wilhelm Andreas Maria Thuille, նոյեմբերի 30, 1861[1][2][3], Բոլցանո, Տիրոլի կոմսություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 5, 1907[1][2][3], Մյունխեն, Գերմանական ռայխ) — ավստրիական ծագումով գերմանացի կոմպոզիտոր և երաժշտական մանկավարժ։
Տուիլեն ծնվել է Բոզեն, հետագայում Տիրոլի մաս, այժմ` Իտալիայում։
1872 թվականին կորցրել է իր ծնողներին, երբ 11 տարեկան էր, և տեղափոխվել է Կրեմսմյունստեր, Ավստրիա, իր քեռու հետ։ Այնտեղ նա երգել է բենեդիկտյան երգչախմբում և սովորել է նվագել երգեհոն, դաշնամուր և ջութակ։ Նրա երաժշտական ունակությունները բացառիկ էին, ուստի 1876 թվականին կոմպոզիտոր-դիրիժոր Մեթյուս Նագիլերի այրին նրան տարել էր Ինսբրուք` ավելի առաջադեմ երաժշտական վերապատրաստում ստանալու համար։ Այնտեղ, 1877 թվականի ամռանը, նա հանդիպել է երիտասարդ Ռիխարդ Շտրաուսին, որի ընտանիքը այցելել էր քաղաք, և նրանք երկուսն էլ դարձան երկար տարիների ընկերներ։ Նրա երգեհոնի և տեսության Ինսբրուքի ուսուցիչը նրան խորհուրդ է տվել Մյունխենում ճանաչված կոմպոզիտոր Յոզեֆ Ռայնբերգերին[4], որը նրան վերցրեց որպես Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի աշակերտ։ Մեկ տարի անց նա դարձավ ուսուցիչ, իսկ դրանից մի քանի տարի անց, տեսության և կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա մի շարք աշակերտների թվում էին Հերման Աբենդրոթը, [[Էռնեստ Բլոխը, Էրնստ Բոհեն, Ռիխարդ Վետցը, Պաուլ ֆոն Կլենաուն, Ռուդի Շտեֆանը, Վալտեր Բրաունֆելսը, Հենրի Քիմբալ Հեդլին և Վալտեր Ռ. Սպալդինգը, որը դարձել է Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի ղեկավարը և հետագայում ուսուցանել է Լեռոյ Անդերսոնին։
Չնայած որպես կոմպոզիտոր անտեսված լինելուն, Տուիլեի հետմահու հրատարակած Harmonielehre -ն (գրել է Ռուդոլֆ Լուիսի հետ համատեղ) բազմաթիվ հրատարակությունների միջով է անցել և մեծ ազդեցություն է ունեցել։ 1960-ական թվականների ընթացքում լայնորեն կիրառվելով որպես գերմանախոս երկրներում կոնսերվատորիայի ուսումնական ծրագրերի մաս` Harmonielehre -ն երկու ծավալով կարևորագույն տեսական ձևակերպում է, որը նորարարական է Մյունխենի կոմպոզիտորական դպրոցի գործունեության համար և պահպանվում է այս երաժշտության մի քանի գոյություն ունեցող տարածված օրինակների ձայնագրություններից մեկը[5]։
78 solo songs, including:
13 երգչախմբային գործեր, inայդ թվում`
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Տուիլե» հոդվածին։ |
|