Լյուկ Գրինբակ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ՝ | London Roar? |
Հասակ՝ | 184 սանտիմետր |
Լյուկ Գրինբակ (անգլ.՝ Luke Greenbank, սեպտեմբերի 17, 1997, Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ։ 2019 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, 2015 թվականի Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։
Լյուկ Գրինբակը մասնակցել է Նանկինի 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին՝ 200 մետր մեջքի վրա մարզաձևում վաստակելով բրոնզե և 4x100 մետր ազատ ոճում՝ ոսկե մեդալ։
2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերում նվաճել է չորս մեդալ։ Դարձել է խաղերի կրկնակի չեմպիոն՝ հաղթելով 100 և 200 մետր մեջքի վրա մրցատարածություններում։ Երկու էստաֆետային մրցատարածություններում նվաճել է արծաթե մեդալներ[1]։
Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է երրորդը 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում՝ հաղթողին զիջելով 2,45 վայրկյանով[2]։
2019 թվականի դեկտեմբերին Լյուկ Գրինբակը Գլազգոյում անցկացված Եվրոպայի առաջնությունում 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հաղթող Ռադոսլավ Կավենցկիին զիջելով 0,83 վայրկյանով[3]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Լյուկ Գրինբակը 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչ լողում ցույց տալով 1:54,62 ժամանակ։ 4x100 մետր համակցված փոխանցալողում դարձել է Եվրոպայի չեմպիոն[4]։