Լյուկ Ֆրիդեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Կրթություն | Լյուքսեմբուրգի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և AL? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Defence?, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ, minister for Justice?, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ և Լյուքսեմբուրգի վարչապետ |
Կուսակցություն | Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն |
Կայք | gouvernement.lu/fr/gouvernement/luc-frieden.html |
Luc Frieden Վիքիպահեստում |
Լյուկ Ֆրիդեն (լյուքս.՝ Luc Frieden, սեպտեմբերի 16, 1963, Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, իրավաբան, ֆինանսների նախկին նախարար[1], Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահ (2022-2023)։
2023 թվականին Լյուկ Ֆրիդենը նշանակվել է Լյուքսեմբուրգ վարչապետ[2]։
Լյուկ Ֆրիդենը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին[3]։ Նա իրավաբանություն է սովորել Լյուքսեմբուրգի և Փարիզի համալսարան 1 Պանթեոն-Սորբոնի համալսարաններում, 1987 թվականին նա իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացել Քեմբրիջի համալսարանում, մեկ տարի անց ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1989-1998 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Լյուկ Ֆրիդենը դասախոսություններ է կարդացել Լյուքսեմբուրգի համալսարանում և սահմանադրական և բանկային իրավունքի թեմաներով գրել հոդվածներ։ 1991-1994 թվականներին եղել է «RTL Radio Lëtzebuerg» ռադիոյի իրավական հարցերի և արտաքին քաղաքականության մեկնաբան։
1994 թվականին Լյուկ Ֆրիդենն առաջին անգամ ընտրվել Է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության պատգամավորների պալատի անդամ։ Մինչև 1998 թվականը եղել է ֆինանսների և բյուջեի կոմիտեն և սահմանադրական հարցերի հանձնաժողովի ղեկավար։ 1999, 2004, 2009 և 2013 թվականներին պատգամավոր է ընտրվել, սակայն իր պետական լիազորությունների ընթացքում մանդատ չի ստացել։ 1998 թվականին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը Լյուկ Ֆրիդենին նշանակել է արդարադատության նախարար, բյուջեի նախարար և խորհրդարանի հետ կապերի նախարար։ Լյուկ Ֆրիդենը եղել է եվրոյի արժույթի ներդրման պատասխանատու։ 1999 թվականի հունիսի ընտրություններից հետո նույն վարչապետի նոր կառավարությունում նա կրկին ստանձնել է արդարադատության նախարարի և բյուջեի նախարարի պաշտոնները։ Նույն պաշտոնը Լյուկ Ֆրիդենը զբաղեցրել է 2004 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ մինչև 2006 թվականի փետրվարը զբաղեցրել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Որպես ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը ներկայացրել է Լյուքսեմբուրգը Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրոպական նախարարների խորհրդում (ECOFIN) և Եվրոխմբում, մասնակցել է Եվրոգոտու կայունացմանը և եվրոպական բանկային միության ձևավորմանը։ 15 տարի Ֆրիդենը աշխատել է որպես Համաշխարհային բանկի կառավարիչ և 2013 թվականին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհրդի նախագահ։
2014 թվականին նա հեռացել է քաղաքական գործունեությունից և դարձել Deutsche Bank-ի փոխնախագահ[4]։ 2016 թվականին նա վերադարձել է Լյուքսեմբուրգ և զբաղեցրել բանկային և մեդիա ոլորտների ընկերություններում բարձր պաշտոններ[5]։
2022 թվականին նա ստանձնել է Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[6]։
2023 թվականի փետրվարին նա վերադարձել է քաղաքականություն և դարձել Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության գլխավոր թեկնածու, մասնակցել է նույն թվականի խորհրդարանական ընտրություններին և ընտրվել է պատգամավոր, իսկ նրա կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները և հոկտեմբերի 7-ին Լյուկ Ֆրիդենն ընտրվել է Լյուքսեմբուրգի վարչապետ[7][8][9][10][11]։
2023 թվականի նոյեմբերի 22-ին Ֆրիդենը Պատգամավորների պալատում ներկայացրել է իր կառավարության ծրագիրը[12]։
Լյուկ Ֆրիդենն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և հոլանդերենի[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Ֆրիդեն» հոդվածին։ |
|