Լյուքսեմբուրգի մեծ դքսության ոստիկանություն (ֆր.՝ Police Grand-Ducale), Լյուքսեմբուրգի հիմնական իրավապաշտպան օրգանը։
Ոստիկանությունը գտնվում է Լյուքսեմբուրգի ներքին գործերի նախարարության իրավասության ներքո, սակայն վերահսկվում է Լյուքսեմբուրգի պետական մարմիների կողմից։ Լյուքսեմբուրգի ոստիկանությունը իր այսօրվա ձևով գոյություն ունի 2000 թվականի հունվարի 1-ից, երբ Լյուքսեբուրգ եկավ ժանդարմերիան[1]:
Ոստիկանությունը պարտական է ապահովել դքսության ներքին անվտանգությունը, պահպանել հասարակական կարգը և ղեկավորել Մեծ դքսության կողմից հրապարակված հրամանների իրականացումը։ Համաձայն դքսության կանոնակարգի՝ ոստիկանությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել զինված ուժերին[1]։
Լյուքսեմբուրգի մեծ դքսության ոստիկանության ամենաբարձր պաշտոնը գլխավոր-տնօրենն է։ Ոստիկանության ստեղծումից ի վեր Լյուքսեմբուրգը ունեցել է 4 գլխավոր-տնօրեն։
Անունը | Սկիզբը | Ավարտը |
---|---|---|
Չարլզ Բուրգ | 2000 | 2001 |
Պիերրե Ռուլանդ | 2001 | 2008 |
Ռոմաին Նեթթգեն | 2008 | 2015 |
Ֆիլլիպե Սչարզթ | 2015 | Մինչ օրս |