Լոլա Պոնսե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1982[1][1] (42 տարեկան) Capitán Bermúdez, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա |
Երկիր | Արգենտինա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony BMG |
Ամուսին | Ահարոն Դիազ |
Պարգևներ | |
Կայք | snaplola.com |
Lola Ponce Վիքիպահեստում |
Լոլա Ֆաբիանա Պոնսե (իսպ.՝ Paola Fabiana Ponce, հայտնի է որպես Լոլա Պոնսե (իսպ.՝ Paola Ponce, հունիսի 25, 1982[1][1], Capitán Bermúdez, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի երգչուհի, դերասանուհի և մոդել[2][3]։
Լոլա Պոնսեն ծնվել է 1977 թվականի հունիսի 25-ին երաժիշտների ընտանիքում։ Մասնակցել է բազմաթիվ մանկական մրցումների։ 1998 թվականին խաղացել է «Chiquititas» հեռուստասերիալում։ Ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարան, բայց կրթությունը թողել է երաժշտական կարիերայի պատճառով։
2001 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Inalcanzable»-ը։ 2002 թվականին կատարել է Էսմերալդայի դերը իտալական հայտնի «Նոտր-Դամ դե Պարի» մյուզիքլում։ 2004 թվականին լույս է տեսել նրա անգլալեզու «Fearless» ալբոմը։
2008 թվականին Լոլա Պոնսեն թողարկեց իր երրորդ՝ «Il diario di Lola» ալբոմը։ Այն ներառում է իսպաներեն, իտալերեն և անգլերեն լեզուներով երգեր։ Լոլա Պոնսե և Ջո Դի Տոննո դուետը դարձել են «Սան Ռեմո» երաժշտական փառատոնի հաղթող՝ «Կոլպո դի Ֆուլմին» երգով։
2010 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստասերիալին (Bailando 2010 ruen)։ Նույն թվականին թողարկվել է «Լոլա» երգերի հավաքածուն։
Պոնսեն հինգ տարի շարունակ (2005-2010 թվականներին) հանդիպել է իտալացի փաստաբան Մանուել Մալենոտտիի հետ։ Այժմ նա հանդիպում է Ահարոն Դիասի հետ։ Զույգը սկսեց հանդիպել «Էլ Թալիշման» հեռուստասերիալի նկարահանումներից հետո։ 2013 թվականի փետրվարի 27-ին զույգն ունեցավ դուստր՝ Էրին Դիասը։ 2014 թվականի օգոստոսի 16-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը` Ռեժինա Դիասը[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Պոնսե» հոդվածին։ |
|