Լոլոնգ

Լոլոնգ
Տեսակառանձնյակ
Ծնվել էանհայտ
Սատկել է10 փետրվար 2013
Սատկելու վայրBunawan, Agusan del Sur, Caraga, Ֆիլիպիններ
Քաշ1075 կգ
Մրցանակներ
 Lolong Վիքիպահեստում

Լոլոնգ, խոշոր կատարավոր կոկորդիլոս, որին բռնել են Ֆիլիպիններում 2011 թվականին և որը սատկել է 2012 թվականի փետրվարի 10-ին։ Այն իր 6,17 կամ 6,095 մետր (ըստ չափման երկու տարբեր մեթոդների) մարմնի երկարությամբ և 1075 կգ քաշով, եղել է երբևէ կենդանի բռնված և անազատության մեջ պահված ամենախոշոր կատարավոր կոկորդիլոսը[1][2][3][4]։ Բռնելիս այս կոկորդիլոսը չորս անգամ պոկել է պողպատե մալուխները՝ 6-12 տոննա առաձգական ուժով, և Լոլոնգին ջրից դուրս բերելու համար պահանջվել է մոտ հարյուր մարդու ջանք և երկար պայքարի մի ամբողջ գիշեր։

Բռնելու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսին բռնել են Ֆիլիպինների Ագուսան դել Սուր նահանգի Բոնավան մունիցիպալիտետում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին[5][6]։ Բռնելը հնարավոր է դարձել տեղական իշխանությունների ուժերի, բնակիչների և Պալավան նահանգի կոկորդիլոսների որսորդների համատեղ ջանքերի շնորհիվ։ Հսկա կոկորդիլոսին որսում էին երեք շաբաթ, այդ ընթացքում նա չորս անգամ կտոր-կտոր է արել պողպատե մալուխներից պատրաստված թակարդները։ Իսկ բռնվելուց հետո մոտ 100 մարդ է պահանջվել ցամաք դուրս բերելու և կապելու համար[7]։ Ըստ տարբեր գնահատականների բռնվելու պահին կոկորդիլոսը եղել է առնվազն 50 տարեկան[8]։

Լոլոնգին կասկածում էին Բունավան քաղաքում անհետ կորած ձկնորսի սպանության[9], ինչպես նաև տասներկուամյա աղջկա սպանության մեջ, որի գլուխը հայտնաբերվել էր երկու տարի առաջ, սակայն դրա ապացույցներ չեն հայտնաբերվել։ Նա նաև հիմնական կասկածյալն է եղել շրջանում ջրային գոմեշների անհետացման մեջ, ինչն իր հերթին արդեն հաստատվել է կոկորդիլոսի ստամոքսի պարունակությամբ[10]։

Կոկորդիլոսի անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսն անվանվել է ի պատիվ Էռնեստո «Lolong» Գոլարան Կանիետեի (Ernesto «Lolong» Goloran Cañete), Պալավանի կոկորդիլոսների և վայրի բնության կենտրոնի (Palawan Crocodile and Wildlife Reservation Center) ամենափորձառու կոկորդիլոսի որսորդներից մեկն էր, որսորդը առողջական խնդիրներ է ունեցել և մահացել է սրտի կաթվածից 49 տարեկանում՝ կոկորդիլոսին բռնելուց մի քանի օր առաջ[11]։

Գինեսի ռեկորդների գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին՝ ավստրալիացի կենդանաբան և կոկորդիլոսների փորձագետ դոկտոր Ադամ Բրիթոնի չափումներ կատարելուց վեց ամիս անց, Լոլոնգը պաշտոնապես հավաստագրվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ «որպես անազատության մեջ գտնվող աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը»՝ 6,17 մ երկարությամբ (20 ոտնաչափ 3 դյույմ)[12]։ Մինչ այդ ամենամեծ կոկորդիլոսի տիտղոսը պատկանում էր Քվինսլենդում գտնվող Ավստրալիայի կոկորդիլոսների այգու (Marineland Melanesia) բնակչին՝ Կասիուս անունով կատարավոր կոկորդիլոսին, որի երկարությունը 5,48 մ էր, իսկ տարիքը՝ ավելի քան 100 տարի։ «Անազատության մեջ գտնվող ամենամեծ կոկորդիլոսի» կոչումը Լոլոնգի սատկելուց հետո վերադարձել է Կասիուսին։

Կոկորդիլոսի մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլոնգին սատկած են գտել 2013 թվականի փետրվարի 10-ին երեկոյան ժամը 8-ի սահմաններում[13]։ Հերձումը ցույց է տվել, որ կոկորդիլոսը սատկել է թոքաբորբից և սրտի կանգից, ինչը սրվել է սնկային վարակի և սթրեսի պատճառով[14][15][16]։ 2017 թվականի հունիսին Լոլոնգի աճյունը տեղափոխվել է Մանիլայի Բնական պատմության ազգային թանգարան[17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"Lolong" holds world record as largest croc in the world». Biodiversity Management Bureau. 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  2. Britton, Adam (2011 թ․ նոյեմբերի 12). «Accurate length measurement for Lolong». Croc Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  3. «NatGeo team confirms Lolong the croc is world's longest». GMA News. 2011 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  4. «Philippine town claims world's largest crocodile title». The Telegraph. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  5. «NatGeo team confirms Lolong the croc is world's longest». GMA News Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  6. «Pictures: Biggest Crocodile Ever Caught?». 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  7. «Giant crocodile captured alive in Philippines». Yahoo! News. Associated Press. 2011 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  8. «Giant crocodile captured in Philippines – but a bigger one may be at large». The Guardian. Associated Press. 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  9. Manila, Associated Press in (2009 թ․ մարտի 13). «Crocodile kills schoolgirl, 10, in canoe on lake». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  10. Morella, Cecil (2021 թ․ հունվարի 6). «Philippines catches 'largest crocodile on record». ABS-CBN News. Agence France-Presse. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  11. Anda, Redempto D. «'Lolong,' the crocodile hunter» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  12. «Lolong officially the world's largest crocodile in captivity». crocodilian.blogspot.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  13. Mike. «"Lolong" Largest Saltwater Crocodile in Captivity is Dead». Everything Dinosaur Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. «Pneumonia, stress contributed to Lolong's death, initial study shows». GMA News Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  15. "Pneumonia, stress contributed to Lolong's death, initial study shows". GMA News Online (20 February 2013).
  16. «National Museum, Agusan execs agree to preserve Lolong's remains». The Philippine Star. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Lolong, once world's largest crocodile in captivity, now in National Museum | Coconuts Manila» (ամերիկյան անգլերեն). coconuts.co. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  18. Gascon, Melvin. «'Lolong' back as star at Nat'l Museum of Natural History». Philippine Daily Inquirer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]