Քվեարկություն |
---|
Լողացող քվե, տատանվող ընտրող կամ ճոճվող քվեարկող (անգլ.՝ swing vote), չկողմնորոշված, որևէ կուսակցական նախընտրություն չունեղ ընտրող։ Բառի ավելի նեղ իմաստով այն ընտրազանգվածն է, որը երկկուսակցական համակարգում քվեարկում է երկու տարբեր կուսակցությունների օգտին երկու խորհրդարանական ընտրություններում[1]։
Բառի ավելի լայն իմաստով քվեարկելու իրավունք ունեցողները տատանվող են նաև, երբ նրանք առաջին կամ երկրորդ ընտրություններում կուսակցության օգտին չքվեարկելու իրավունքն օգտագործում են ընտրական գործընթացին չմասնակցելով, ձեռնպահ մնալով կամ դիտավորությամբ անվավեր քվեարկելով[2]։ Գաղտնի ընտրություններում դատարկ քվեաթերթիկ գցելու կամ անվավեր քվեարկելու հնարավորություն կա նաև պարտադիր քվեարկություն ունեցող երկրներում։ Ի տարբերություն տատանվող ընտրողի, կանոնավոր ընտրողն ընտրություններից յուրաքանչյուրում ձայն է տալիս նույն կուսակցությանը։
Տատանվող ձայներ են սովորաբար փնտրում նախընտրական քարոզարշավների ժամանակ, քանի որ նրանք կարող են մեծ դեր խաղալ արդյունքի որոշման գործում։ Երկկուսակցական համակարգում նրանք, ովքեր հիասթափվում են իրենց երբեմնի ֆավորիտ կուսակցությունից, ավելի հավանական է, որ կքվեարկեն երրորդ կողմի օգտին կամ ձեռնպահ մնան։
Լողացող է այն ընտրողը, ով կարող է կապված չլինել որոշակի քաղաքական կուսակցության (Անկախ) հետ։ Ամերիկյան քաղաքականության մեջ շատ ցենտրիստներ, լիբերալ հանրապետականներ և պահպանողականդեմոկրատներ համարվում են «տատանվող ընտրողներ», քանի որ նրանց քվեարկության ձևերը հնարավոր չէ որոշակիորեն կանխատեսել։
Այն քաղաքացիները, ովքեր կրկին քվեարկում են տվյալ կուսակցության օգտին կուսակցության անվանումը փոխվելուց հետո չեն համարվում տատանվող ընտրողներ։
Այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ գերագույն դատարանները, նույնպես կարող են լինել տատանվող ընտրողներ։ Որքան փոքր է խումբը, այնքան ավելի մեծ ուժ կարող են ունենալ տատանվող ընտրողները։ Օրինակ, յոթ դատավորներից բաղկացած դատարանում, որոնցից երեքը հակված են հարցի լուծման մի կողմին, մյուս երեքը` մյուս կողմին, ապա յոթերորդ դատավորը կարող է դառնալ գործի միանձնյա որոշում կայացնողը։
Խոշոր կուսակցությունների նախընտրական գովազդում առանձնահատուկ նշանակություն ունեն տատանվող ընտրողները, քանի որ դրանք որոշիչ են համարվում ընտրություններում։ Եվ մեծապես շրջանառվում են տարբեր համատեքստերում տարբեր լրատվամիջոցների և լրատվականների կողմից։
Ամենապարզ սահմանումը կլինի մեկը, ով դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու։ Այս ընտրողներին կարելի է հեշտությամբ համոզել և ենթարկել խաչաձև ճնշումների։ Սա հատկապես կարևոր է, երբ քաղաքական կուսակցությունները գիտեն, թե ինչի վրա են ուզում կենտրոնացնել իրենց քարոզարշավի ջանքերը։ Ընտրողները, որոնց կարելի է համոզել, ամենաշատ ուշադրության ենթակա զանգվածն է, քանի որ քարոզարշավներն անցկացնել այն ընտրողների շրջանում, որոնք հայտնի է, որ կգնան ընտրատեղամասեր և կաջակցեն իրենց (կանոնավոր ընտրողներ), կարող է թվալ, որ այդքան էլ էական չէ[3]։
Նախընտրական գովազդը հիմնականում ուղղված է ընտրելու իրավունք ունեցող այն անձանց, ովքեր (առաջին անգամ) պետք է քվեարկեն տվյալ կուսակցության օգտին։ Սա ազդում է ոչ միայն բառիս նեղ իմաստով տատանվող ընտրողների, այլև նախկին չընտրողների և պոտենցիալ առաջին անգամ ընտրողների վրա։
Կանոնավոր ընտրողները ոչ մի կերպ «ապահով» ընտրողներ չեն «իրենց կուսակցության» համար։ Բացի այն, որ կուսակցությանը մոտ կանգնած շատերը (այսինքն, կուսակցության հետ իրենց նույնականացնող մարդիկ) հեռու են մնում անհատական ընտրություններից, քանի որ դրանք բավականաչափ կարևոր չեն համարել կամ ցանկացել են «դաս տալ»՝ չքվեարկելով «իրենց» կուսակցության օգտին։ Վերջերս ավելի ու ավելի շատ են մարդիկ, ովքեր կուսակցական են, այլևս չեն քվեարկում, չնայած նրանք միշտ դա անում էին անցյալում (Բերտելսման հիմնադրամն այս ծայրահեղ հավատարմությունը նկարագրում է որպես «դրական կուսակցական նույնականացում»[4]): Նախկին կանոնավոր ընտրողներին նույնպես պետք է սիրաշահել, որպեսզի մրցակցող կուսակցությունների քարոզարշավի մասնակիցների կողմից ապակողմնորոշման փորձերը հաջողությամբ չպսակվեն։
Որոշել, թե ով է տատանվող ընտրողը, կարելի է հաշվարկել՝ չափելով, թե ինչպես է ընտրողը վերաբերվում թեկնածուներից յուրաքանչյուրին։ Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունները (ANES) ստեղծել են սանդղակ՝ հարցնելով, թե որքանով են նրանք դրական գնահատում յուրաքանչյուր թեկնածուին` մինուս 100-ից մինչև 100, որտեղ զրոն չեզոքն է։ Այնուհետև թեկնածուների երկու գնահատականները հանվարկվում են, և որքան փոքր է տարբերությունը, այնքան ավելի հավանական է, որ տվյալ անձը տատանվող ընտրող է։ Պատասխանները բնութագրում են ընտրողների քվեարկելու վարքը և նրանց գաղափարական նույնականացումը[5]։ ANES-ը նաև ցույց է տալիս սանդղակի դիրքի և «փոխարկելիության» միջև փոխհարաբերությունները՝ հավանականությունը, որ քարոզարշավից կախված կարող է փոխվել անձի քվեարկության մտադրությունը[6]։ Չափման այս մեթոդը նաև լավ ցույց է տալիս, թե որքան բևեռացված է հասարակությունը։ Օրինակ, 2004 թվականի ԱՄՆ ընտրողների միայն 13%-ն էր համարվում տատանվող ընտրող, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ավելի ցածր է։
Սովորաբար օգտագործվում են հարցումներ պարզելու համար, թե արդյոք քաղաքացիները տատանվող ընտրողներ են, թե ոչ։ Մարդկանց հարցնում են իրենց քվեարկության վարքագծի մասին առաջին քննարկվող ընտրությունների ժամանակ։ Նույն մարդկանց նորից հարցնում են քննարկվող երկրորդ ընտրությունների իրենց ներկայիս քվեարկության պահվածքի մասին։ Երկու տեղեկատվությունը համեմատելով հնարավոր է որոշել՝ դրանք համընկնում են, թե ոչ։ Այս մոտեցումը խնդրահարույց է, քանի որ սկզբնական հարցվողներից ոչ բոլորից է հնարավոր կրկին հարցազրույց վերցնել և այլն։ Հետևաբար, կիրառվում է այսպես կոչված հետկանչման մեթոդ. մարդկանց հարցնում են, թե ինչպես են քվեարկելու ընթացիկ ընտրությունում, ինչպես նաև, թե ինչպես են քվեարկել նախորդ ընտրություններում։ Այս մեկ հարցումը, սակայն նույնպես խնդիրներ է առաջացնում. մի շարք հարցվածներ այլևս չեն կարողանում հիշել իրենց նախկին քվեարկության պահվածքը կամ չեն ցանկանում դա նշել։ Հետեւաբար, չափման զգալի սխալներ կան։ Գերմանիայում տարածված այս մեթոդը զգալիորեն մեղմում է փոփոխական քվեարկության դինամիկան[7]։
Ընտրությունների ժամանակ կան «որոշ» կամ «կողպեք» ձայներ, ընտրողներ, ովքեր ամուր թիկունք են կանգնում կամ կողմ են կոնկրետ թեկնածուին և չեն մտածի փոխել իրենց կարծիքը, ինչ էլ ասի ընդդիմությունը։ Տատանվող ընտրողները չեն կողմնորոշվում, թե ինչպես են քվեարկելու։ Նրանց երբեմն անվանում են չկողմնորոշված ընտրազանգված, չկողմնորոշվածներ կամ անկայուն ընտրողներ։
Նրանք կարող են լինել դժգոհ կուսակցականներ, որոնք բաց են այլ կուսակցությունների օգտին քվեարկելու գաղափարի առաջ, կամ կարող են պաշտոնապես գրանցված լինել որպես «անկախներ» կամ պարզապես մարդիկ, ովքեր երբևէ ուժեղ կապ չեն ունեցել որևէ քաղաքական կուսակցության հետ և կքվեարկեն՝ կախված որոշ բաներից, որոնցով կարելի է ազդել նրանց վրա՝ առողջապահություն, նպաստներ, նախընտրական քարոզարշավ և այլն։
Ոմանք կարող են լինել մարդիկ, ովքեր նախկինում երբեք չեն օգտվել ընտրելու իրենց իրավունքից, օրինակ՝ նրանք, ովքեր նոր են հասել ընտրելու տարիքին։ Որոշ, բայց ոչ բոլոր, տատանվող ընտրողներ համարվում են «ցածր տեղեկատվական ընտրողներ»։ Քանի որ տատանվող ընտրողների ձայները համարվում են «ձեռք բերված», թեկնածուները քարոզարշավի ջանքերի արդար համամասնությունն ուղղում են նրանց, բայց նրանք պետք է մտահոգվեն նաև իրենց քաղաքական հիմքը կազմող ընտրողների մասնակցությամբ։ Կարծիք կա, որ տատանվող ընտրողները հիմնականում դրդված են սեփական շահերից, այլ ոչ թե արժեքներից կամ գաղափարախոսությունից և, հետևաբար, հատկապես հակված են ուրիշի ազդեցությա տակ ընկնել, հեշտությամբ խայծը կուլ են տալիս, այսինքն, հակված են խոզի տակառի ազդեցությամբ կողմնորոշվելուն։
Եթե ընտրատարածքում մեծ մասը տատանվող ընտրողներ են, այն հաճախ անվանում են մարգինալ տեղ, և քարոզարշավի մեծ ռեսուրսներ են գոործադրվում այնտեղ։
ԵՄ-ում բառի նեղ իմաստով տատանվող ընտրողների մասնաբաժինը նախկինի համեմատ զգալիորեն աճել է[9]։
Մինչ 2017 թվականի դաշնային ընտրություններում AfD-Գերմանիայի համար ալտերնատիվ կուսակցության մուտքը,Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված կուսակցությունները բաժանվում էին երկու քաղաքական ճամբարների՝ «աջ» և «ձախ» ճամբարներ։ «Աջ ճամբարում» ընդգրկված էին`
Մինչդեռ «ձախ ճամբարը» ներառում էր`
«Ճամբարային տեսության» ներկայացուցիչները մինչև 2017 թվականը ենթադրում էին, որ օրինակ, մարդը, ով վերջին ընտրություններում քվեարկել էր SPD-ի օգտին, բայց դժգոհ էր «իր» կուսակցությունից, կարող էր քվեարկել մեկ այլ «ձախ» կուսակցության կամ ոչ մի կուսակցության օգտին ընթացիկ ընտրություններում, բայց «աջակողմյան» կուսակցության ճամբարի կողմը չէր անցնի։ Եվ ճիշտ հակառակը, քիչ հավանական էր, որ ընտրողը, ով վերջերս քվեարկել էր իր համար սոցիալական պատասխանատվություն կրող «աջ» կուսակցության օգտին, բայց դժգոհ էր նրա ներկայիս քաղաքականությունից, ընթացիկ ընտրություններում կքվեարկի Կանաչների օգտին։
Սակայն 2018 թվականի Բավարիայի նահանգային ընտրությունների օրինակով, պարզ դարձավ, որ «ճամբարային տեսությունն» այլևս չի արդարացնում կուսակցությունների հույսերը[10][11][12][13]։ Օրինակ, Գերմանիայի ՔԴՄ-ն մեղադրվում է 2005 թվականից ի վեր երեք դաշնային մեծ կոալիցիաներում «սոցիալ-դեմոկրատացվելու» մեջ։
Եվրոպայում սոցիալ-դեմոկրատական մյուս կուսակցությունները նույնպես ձայների նման կորուստներ են ունեցել։ Հունական ՊԱՍՕԿ-ի ձայների բաժինը խորհրդարանական ընտրություններում 2009 թվականի 43,9 տոկոսից 2015 թվականին նվազել է հասնելով 4,7 տոկոսի։ Այս գործընթացի որոշ դիտորդներ խոսում են Եվրոպայում սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների պասոկացման մասին[14]։
Սվինգ կամ տատանվող ընտրողները երբեմն կարող են մեծապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Առաջին անգամ ընտրողներին և տատանվող ընտրողներին է վերագրվում 1998 թվականին Մինեսոտայի նահանգապետի ընտրություններում Ջեսի Վենտուրայի հաղթանակը։ Կայուն այն ընտրողները, ովքեր պաշտպանում են երրորդ կողմի թեկնածուներին, հիմնական թեկնածուներից խլում են նրանց պոտենցիալ ձայները։ Վենտուրան երրորդ կողմի թեկնածու էր. նրա հակառակորդները դիտվում էին որպես երկու մեծ կուսակցությունների թույլ թեկնածուներ, և այս իրավիճակը սովորականից շատ ավելի տատանվող ընտրողներ ստեղծեց։ Սա հանգեցրեց նրան, որ ընտրություններում հաղթեց երրորդ կուսակցության թեկնածու Ջեսի Վենտուրան։
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում տատանվող դատավորը, եթե այդպիսին կա, ըստ էության որոշում է վճռի ընդհանուր արդյունքը տարաձայնությունների ժամանակ, ինչը կարող է նշանակալիորեն ազդել որոշումների վրա։ Օրինակ, 2000 թվականի ընտրություններում Միացյալ Նահանգների նախագահի ընտրության որոշումը, ի վերջո, կայացրել է դատավոր Էնթոնի Քենեդին`«Բուշն ընդդեմ Գոռի» գործով[15]։
Տատանվող ընտրողների ընդհանուր օրինակներից են «Ռեյգանյան դեմոկրատները» (դեմոկրատներ, ովքեր քվեարկել են հանրապետական Ռոնալդ Ռեյգանի օգտին 1980-ականներին) և «Քլինթոնի պահպանողականները» (հանրապետականներ, ովքեր քվեարկել են դեմոկրատ Բիլ Քլինթոնի օգտին 1990-ականներին)։ Իր 2012 թվականի «The Swing Vote» գրքում Լինդա Կիլիանը ամերիկյան տատանվող ձայնը բաժանում է 4 խմբակցությունների՝
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում ասոցիացված դատավորներ Փոթեր Ստյուարտը, Բայրոն Ուայթը, Սանդրա Դեյ Օ'Քոնորը, Էնթոնի Քենեդին և գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը որակվել են որպես դատարանի երկու խմբակցությունների միջև տեղի ունեցող ձայներ։ Միացյալ Թագավորությունում տատանվող ընտրողների անձնավորումների կարծրատիպային օրինակներ են Պահպանողական կուսակցությունը խորհրդանշող «Էսսեքսի տղամարդ» կամ «Մոնդեոի տղամարդ»[16], «Վուսթեր կին» (Վուսթեր)[17] և «Հոլբի քաղաքի կին» բնորոշումները[18][19]։
Աճող համամասնության պատճառը, ի թիվս այլ բաների, երևում է նրանում, որ ավանդական կապերը որոշակի սոցիալական խմբերի հետ գնալով թուլանում են։ Օրինակ, ավելի հավանական է, որ կրոնական մարդիկ, օրինակ Գերմանիայում` Քրիստոնեական-դեմոկրատների օգտին կքվեարկեն կամ քվեարկել են, իսկ արհմիութենականներն ավելի հավանական է, որ քվեարկեն Սոցիալ-դեմոկրատների օգտին։
Գոյություն ունեն տարբեր տեսակետներ տատանվող ընտրողների բնութագրերի վերաբերյալ։
Այդպիսով, տատանվող ընտրողներն ունեն նույն թվով անշահախնդիր, վատ կրթված և անտեղյակ մարդիկ, ինչպես նաև շատ հետաքրքրված, բարձր կրթված և շատ լավ տեղեկացված մարդիկ, ինչպես ընտրողները, ովքեր երկու անընդմեջ ընտրություններում չեն քվեարկում տարբեր կուսակցությունների օգտին[21]։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լողացող քվե կատեգորիայում։ |