Լոնդոնի բիզնես դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1964 |
Անդամակցություն | ORCID[1][2] և DataCite?[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Հասցե | London Business School, Sussex Place, Regent's Park, London, NW1 4SA |
Կայք | london.edu(անգլ.) |
![]() ![]() Լոնդոնի բիզնես դպրոց, Միացյալ Թագավորություն | |
![]() |
Լոնդոնի բիզնես դպրոց (անգլ.՝ London Business School, նաև հայտնի է որպես LBS), բարձրագույն ուսումնական հաստատություն Լոնդոնում։
Լոնդոնի համալսարանի (University of London) բիզնես դպրոցն է ։ Ստեղծվել է 1964 թվականին։ 2010 թվականից սկսած հանձնում է սեփական դիպլոմ, մինչ այդ տրվում էր University of London-ի դիպլոմ։ Դպրոցը առաջարկում է MBA (Master of Business Administration) սովորելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և այլ ծրագրեր բարձրագույն կրթության համար. աշխարհում առաջին Masters in Finance (1993 թվականից սկսած, 2011 թվականին ծրագիրը Financial Times-ի կողմից համարվել է առաջինը աշխարհում), Masters in Management, Executive MBA, Sloan և այլն։
Ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)՝ դպրոցը առաջինն է ամբողջ աշխարհի բիզնես դպրոցների ցանկում։
London Business School ընդունվել բավական բարդ է, ինչի շնորհիվ այն ամենամրցակցային դպրոցներից մեկն է աշխարհում։ Ընդունվելու համար անհրաժեշտ է ունենալ շատ բարձր GPA, բարձր գնահատական GMAT-ից և ծառայությունների մեծ ցանկ՝ ներառյալ նաև միջազգային փորձը։ Լոնդոնի բիզնես դպրոցի MBA ծրագիր ընդունվելու GMAT-ի միջին գնահատականը 701 է, իսկ MIF ծրագրի դեպքում՝ 710։
Հիմնական գործատուները[4].
MBA ծրագիրը բարձր է գնահատվում բիզնես կրթության ծրագրերի ցանկում և միշտ գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում հայտնի վարկանիշային աղյուսակներում։ Financal Times-ում London Business School MBA-ում Լոնդոնի բիզնես դպրոցն զբաղեցնում է առաջին տեղը և՛ եվրոպական, և՛ համաշխարհային դպրոցների մեջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի բիզնես դպրոց» հոդվածին։ |
|