Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | mathematical society? և ազատ հասանելիության հրատարակություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | հունվարի 16, 1865 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պարգևներ | |
Կայք | lms.ac.uk(անգլ.) |
Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն (անգլ.՝ London Mathematical Society), առաջատար մաթեմատիկական ընկերություն Մեծ Բրիտանիայում։
Ընկերությունը հիմնադրվել է 1865 թվականի հունվարի 16-ին, առաջին նախագահը եղել է Օգաստես դե Մորգանը։ Առաջին հավաքները տեղի են ունեցել Համալսարանական քոլեջում, բայց շուտով փոխադրվել է Փիքադիլի փողոցում գտնվող Բյոլինգտոն-հաուս։ Ընկերությունն առաջին հերթին զբաղվում էր կենսական անհրաժեշտություն ունեցող մաթեմատիկական պրոբլեմների քննարկմամբ և սեփական ամսագրի հրապարակմամբ։ 1998 թվականին Ընկերությունը տեղափոխվում է Բլումսբերիի Ռասսել-պուրակում տեղավորված նոր շենք, որը կոչվում էր Դե Մորգան Հաուս (անգլ. De Morgan House) ի պատիվ նրա առաջին նախագահի։
Ընկերությունը հրապարակում է ժամանակակից մաթեմատիկական գիտության բոլոր ուղղություններին վերաբերվող գրքեր և պարբերական մամուլ, կազմակերպում է մաթեմատիկական կոնֆերանսներ, մաթեմատիկական հետազոտությունների և մաթեմատիկական կրթության աջակցության համար միջոցների հավաքագրում, ինչպես նաև շնորհում է ընկերության մրցանակներ և պարգևներ մաթեմատիկայի բնագավառում։
Ընկերության կողմից թողարկվում է երեք թղթե ամսագրեր` Proceedings, Journal, և Bulletin, մեկ էլեկտրոնային ամսագիր, (Journal of Computation and Mathematics), ինչպես նաև հատուկ նորությունների տեղեկագիր իր անդամների համար։
Հրապարակվում է չորս գրքային շարք` Monographs, Lecture Notes, Student Texts և (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ), History of Mathematics, ընկերությունը մասնակցում է նաև չորս թարգմանությունների շարքի հրապարակմանը, Russian Mathematical Surveys, Izvestiya: Mathematics և Sbornik: Mathematics (Ռուսական Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ), Transactions of the Moscow Mathematical Society (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ)։
Ընկերությունը շնորհում է հետևյալ պարգևները`
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն կատեգորիայում։ |