Լոնդոնյան կոլիզեում | |
---|---|
Տեսակ | թատրոն և օպերային թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր |
Հիմնադրման ամսաթիվ | 1904 |
Ճարտարապետ | Frank Matcham? |
Կայք | londoncoliseum.org(անգլ.) |
Coliseum Theatre Վիքիպահեստում |
Լոնդոնյան կոլիզեում (անգլ.՝ London Coliseum), (նաև հայտնի է որպես Կոլիզեում թատրոն), թատրոն Լոնդոնի կենտրոնում, կառուցվել է որպես Լոնդոնի ամենամեծ ու ամենաճոխ «ընտանեկան» թատրոնը։ Բացվել է 1904 թվականի դեկտեմբերի 24-ին որպես Լոնդոնի Կոլիզեում Բազմազանությունների թատրոն (London Coliseum Variety Theatre): Նախագծվել է ճարտարապետ Ֆրանկ Մաչթամի կողմից անտերպրենյոր Օսվալդ Սթոլլի համար[1]։ Նպատակն էր կառուցել շատ ընդարձակ ու գեղեցիկ երաժշտական սրահ, որը կբնութագրվեր որպես այդ ժամանակների «մարդկանց զվարճանքի վայր»[2]։ Կառուցման ժամանակ այն միակ թատրոնն էր Եվրոպայում, որը թատրոնի հովանավորների համար հատուկ տեղեր էր պատրաստել վերևի հարկում և առաջին թատրոնն էր Անգլիայում, որն ուներ եռակողմ պտտվող բեմ։ Թատրոնն ունի 2359 նստատեղ և Լոնդոնում ամենամեծ թատրոնն է։
Օգտագործվելով տարբեր ներկայացումների, երաժշտական կատակերգությունների և բեմադրությունների համար` դահլիճն այնուհետև օգտագործվել է նաև որպես կինոթատրոն 1961-1968 թվականներին, Sadler's Wells Opera Company-ն տեղափոխվել է այստեղ 1968 թվականին։ Sadler's Wells-ը փոխել է իր անունը 1974 թվականին՝ կոչվելով Անգլիայի ազգային օպերա և այսօր այն օգտագործվում է հիմնականում որպես օպերա, ինչպես նաև` Լոնդոնում այստեղ է հյուրընկալվում Անգլիայի ազգային բալետը։
Լոնդոնի Կոլիզեումը կառուցվել է թատրոնի ճարտարապետ Ֆրենկ Մաթչամի կողմից. այն համարվում է Լոնդոնի ամենաընդարձակ ու ամենաճոխ «ընտանեկան» թատրոնը։ Կառուցումն սկսվել է 1903 թվականին, բացումը տեղի է ունեցել հաջորդ տարվա դեկտեմբերի 24-ին, որպես Լոնդոնի Կոլիզեում թատրոն։ Այն տեղակայված է Լոնդոնում, Սեինթ Մարթինս Լեյն փողոցում[3]։ Մաթչամը կառուցել է թատրոնը թատերական իմպրեսարիո Սըր Օսվալդի համար և նպատակ ուներ այն դարձնելու այդ ժամանակների «մարդկանց զվարճանքների» ամենամեծ ու հիանալի կենտրոնը։
Մաթչմանը ցանկանում էր, որ թատրոնը լինի ոչ թե միայն երաժշտական սրահ, այլ հավասար հարթակ արվեստի բոլոր ուղղությունների համար։ Վերջնական ծրագիրն ներառում էր երաժշտական և թատերական նախագծեր, որոնք պահանջում էին պտտվող բեմ։ Այն բացվել է 1904 թվականին։
Թատրոնը ներառվել է Անգլիայի ժառանգության ցանկի մեջ 1960 թվականին որպես «բարոկկո ոճով ազատ կառույց` «Լոնդոնի ճոխ թատրոն», ներքին ճոխ հարդարանքով և շքեղ հանդիսասրահով»[4]։
Բացման արարողությունը հայտարարված էր 1904 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն այն «կատարելապես ձախողվել է և փակվել է բացումից 2 տարի հետո 1906 թվականին և փակ է եղել 1907 դեկտեմբեր, երբ կրկին վերաբացվել է ու ի վերջո հաջողություն է ունեցել»։ 1908 թվականին Լոնդոնի Կոլիզեումը հյուրընկալել է Middlesex և Surrey խմբերի կրիկետի մրցույթը[5]։
1911 թվականին դրամատուրգ Վ. Ս. Գիլբերթն այստեղ է բեմադրել իր վերջին`«Խուլիգան», ներկայացումը։ Թատրոնը փոխել է իր անվանումը` Լոնդոնի Կոլիզեումից դառնալով Կոլիզեում թատրոնի 1931-1968 թվականների ընթացքում։ Նշված ժամանակամիջոցում ցուցադրվել է 651 ներկայացում։ Արթուր Լևիսը նշում է[2].
Մնջախաղային ներկայացումներն սկսվել են 1936 թվականին, Մոխրոտիկի բեմադրությամբ և պարբերաբար շարունակվել են մինչև 1946 թվականը։ 1947 թվականին բեմադրվել է «Էնի, վերցրու քո հրացանը» մյուզիքլը և ժամանակին մեծ հաջողություն է ունեցել. այն թատրոնում երբևէ բեմադրված 1304 ներկայացումներից ամենաերկարն է բեմադրվել թատրոնի պատմության մեջ։ Այնուհետև 1951 թվականին բեմադրվել են «Համբուրիր ինձ, Քեյթ», 1953-ին` «Տղաներն ու տիկնիկներ» և «Անիծյալ Յանկիները» 1957-ին։ Սակայն այս փորձարառական շրջանը վերջապես ավարտվել է 1957 թվականին, երբ «Զանգերը զնգում են» ներկայացումը չի կարողացել գերել հանդիսատեսին։ |
Կոլիզեումը վերստացել է իր նախնական անվանումը, երբ 1968 թվականին այստեղ է տեղափոխվել Սալդըրս Ուելս Քոմփընին, իսկ 1974 թվականին կազմակերպությունը փոխել է իր անվանումը` դառնալով Անգլիական ազգային օպերա։ Կոլիզեումը 2004 և 2006 թվականներին հյուրընկալել է Royal Variety Performances փառատոնները։ Լոնդոնում այստեղ են ցուցադրվում Անգլիական ազգային բալետի ներկայացումները, որոնք անց են կացվում ամենամյա պարբերականությամբ։
Կոլիզեումը պարբերաբար օգտագործվել է ֆիլմեր ցուցադրելու համար, և երբ "Talkies"-ը 1993 թվականին ժամանել է այստեղ, թատրոնում ֆիլմեր էին ցուցադրվում արդեն մեկ տարի։ Այս ժամանակների մեծագույն սենսացիան Քինգ Քոնգի ցուցադրումն էր, որը տևել է մի քանի ամիս, այն օրական դիտում էր մոտավորապես 10.000 մարդ[2]։ Որոշ ժամանակ թատրոնն աշխատել է միայն որպես կինոթատրոն` ցուցադրելով տարբեր ֆիլմեր։ Այստեղ մի քանի ամիս ցուցադրվել է «Քամուց քշվածները» ֆիլմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնյան կոլիզեում» հոդվածին։ |