Լոուրեն Լուիզա Փրայս | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ, քիքբոքսեր և ֆուտբոլիստուհի |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Նյուպորտ |
Ակումբ | Wales women's national football team? և Cardiff City FC? |
Հասակ՝ | 167 սանտիմետր |
Քաշ | 70 կիլոգրամ |
Լոուրենս Լուիզա Փրայս (հունիսի 25, 1994[1], Նյուպորտ), ուելսցի բռնցքամարտիկ[2][3], նախկին քիքբոքսեր և ֆուտբոլիստ[4]։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն։ 2018 թվականի աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ 2019 թվականին ճանաչվել է Եվրոպական խաղերի հաղթող։
2011 թվականին ճանաչվել է ազգային առաջնության հաղթող 69 կգ քաշային կարգում։
2011 թվականի Ռոտերդամում Եվրոպայի առաջնությունում դարձել է մեդալակիր՝ նվաճելով բրոնզե մեդալ։
2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Բուլղարիայում կրկին երրորդ տեղն Է զբաղեցրել և բրոնզե մեդալ նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում։
Սոֆիայում կայացած Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում կրկին կարողացել է դառնալ մեդալակիր՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալ։
Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի 10-րդ առաջնության 1/2 եզրափակչի մենամարտում, որը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին, ուելսցի մարզուհին հանդիպել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Նուշկա Ֆոնտեյնի հետ՝ զիջել նրան 2:3 հաշվով և ավարտել ելույթը աշխարհի առաջնությունում՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալ։ 2019 թվականի մայիսին մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերին[5] և արժանացել ոսկե մեդալի[6]։
2019 թվականի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունը, որը տեղի է ունեցել Ուլան Ուդեում հոկտեմբերին, ուելսցի մարզուհին ավարտել է եզրափակիչ գոտեմարտով՝ մրցավարների առանձին որոշմամբ զիջելով նիդեռլանդացի մարզուհի Նուշե Ֆոնտեյնին։ Թիմը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է. հաղթանակը շնորհվել է Լոուրենին։ Արդյունքում կանանց բռնցքամարտի աշխարհի տասնմեկերորդ առաջնությունում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[7]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[8][9][10][11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրեն Լուիզա Փրայս» հոդվածին։ |
|