Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջան Los Angeles Unified School District | |
---|---|
Տեսակ | school district in the United States? |
Հիմնադրված է | 1961 |
Աշակերտներ | 655,494[1] ուսուցիչներ՝ 31,748 |
Դասարաններ | դպրոցներ՝ 1,124[2] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Կալիֆոռնիա[3] |
Հասցե | ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես և շրջակա տարածքներ |
Կայք | lausd.net |
Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջան (ԼԱՄԴՇ, անգլ.՝ Los Angeles Unified School District, LAUSD), աշակերտների թվով Կալիֆոռնիայի ամենամեծ հանրային դպրոցների համակարգը, ԱՄՆ-ում 2-րդ ամենամեծ դպրոցական շրջանը (աշակերտների թվով առաջինը Նյու Յորքի կրթության վարչությունն է)։
2007-2008 ուսումնական տարիներին LAUSD-ում սովորել են 694,288 ուսանողներ, դասավանդել են 45,473 ուսուցիչ և 38,494 այլ աշխատակիցներ[4]։ Լոս Անջելեսի կառավարման մարմնից հետո այն երկրորդ ամենամեծ գործատուն է համարվում[5]։ 2012-2013 թվականներին դպրոցական ընդհանուր բյուջեն կազմել է 6.78 billion դոլար[6]։ Սովորում են տարբեր էթնիկ խմբեր. ուսանողական բնակչության 72.3% ունի լատինաամերիկյան ծագում, 10.1% սպիտակամորթ ամերիկացիներ են, 9.6% աֆրո-ամերիկացիներ, 4% ասիացի-ամերիկացիներ, 2.1% ֆիլիպինցիներ, 1% բնիկ ամերիկացիներ, խաղաղ-օվկիանոսյան շրջանի բնակիչներ[7]։
Դպրոցական շրջանը կազմված է Լոս Անջելեսի և Հարավային Կալիֆոռնիայի հարակից դպրոցներից։ LAUSD ունի իր ոստիկանական ուժերը՝ Լոս ԱՆջելեսի դպրոցական ոստիկանական վարչություն, որը ստեղծվել է դեռևս 1948 թվականին LAUSD-ի դպրոցների սպասարկելու համար։ LAUSD-ը գործարկում է այնքան ավտոբուսներ, որքան Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտենը[8]։
LAUSD-ի դպրոցները մարդաշատ են, դասարանները՝ մեծամասշտաբ[9], շատ դպրոցներում ակադեմիական առաջադիմությունը ցածր է[10][11]։ 2007 թվականին 9-12-րդ դասարանների 26-% դուրս են մնացել դպրոցներից[12], սակայն դպրոցից դուրս մնալու և ավարտական գնահատականների չափանիշներում նկատվում են բարելավումներ[13]։ Հավակնոտ վերականգնողական ծրագրի միջոցով դպրոցների մարդաշատ վիճակը թեթևացել է[14]։ Որպես կրթական ծրագրի մաս 2005 թվականին LAUSD բացել է երկու բարձրագույն դպրոց՝
2006 թվականին բացվել են 4 ավագ դպրոցներ՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջան կատեգորիայում։ |