Լորա Բորդեն

Լորա Բորդեն
 
Մասնագիտություն՝ Առաջին տիկին, հասարակական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1861(1861-11-26)
Ծննդավայր Հալիֆաքս, Հալիֆաքս, Կանադա
Վախճանի օր սեպտեմբերի 7, 1940(1940-09-07) (78 տարեկան)
Վախճանի վայր Օտտավա, Կանադա
Թաղված Բիչվուդ գերեզմանատուն
Քաղաքացիություն  Կանադա
Ամուսին Ռոբերտ Բորդեն

Լորա Բորդեն, Լեդի Բորդեն (անգլ.՝ Laura Borden, անգլ.՝ Lady Borden, ծննդյամբ` Լորա Բոնդ (անգլ.՝ Laura Bond, նոյեմբերի 26, 1861(1861-11-26), Հալիֆաքս, Հալիֆաքս, Կանադա - սեպտեմբերի 7, 1940(1940-09-07), Օտտավա, Կանադա), կանադացի հասարակական գործիչ։

1911-1920 թվականներին եղել է Կանադայի վարչապետ Ռոբերտ Լերդ Բորդենի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորա Բորդենն ամուսնու հետ ուղևորվում են Մեծ Բրիտանիա SS Heliopolis (1907) նավի վրա: 1912 թվական

Լորա Բոնդը ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 26-ին Հալիֆաքսում, որն այդ ժամանակ բրիտանական գաղութ Նոր Շոտլանդիայի կենտրոնն էր. 1867 թվականին մտավ նոր ձևավորված Կանադայի դոմինիոնի մեջ` որպես նահանգ։ Լորայի հայրը տեղական վաճառական Տ. Գ. Բոնդն (անգլ.՝ T.G Bond) էր։ 1889 թվականին նա ամուսնացավ Ռոբերտ Բորդենի հետ, ամուսնության ժամանակ նա հաջողակ փաստաբան էր։ Լորա Բորդենը ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ և Կանադայում կանանց իրավունքների պաշտպանության պայքարի մասնակից էր։ Մինչև 1901 թվականը նա «Հալիֆաքս» կանանց հասարակական կազմակերպության տեղական խորհրդի նախագահն էր, որը պայքարում էր կանանց իրավունքների համար Նոր Շոտլանդիայի մայրաքաղաքում և հանդիսանում էր Կանադայի առաջին նման կազմակերպություններից մեկը։ Նա ընդգրկված էր նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններում, մասնավորապես, Աբերդինի ասոցիացիայի նախագահն էր, «Հալիֆաքս» կանանց ասոցիացիայի փոխնախագահը և հանդիսանում էր Միացյալ Նահանգների ասոցիացված բարեգործական կազմակերպությունների թղթակից անդամ[1]։ Լորա Բորդենը մահացել է 1940 թվականին Օտտավայում։ Թաղված է Բեչվուդ գերեզմանատանը` ամուսնու կողքին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Statistics Canada (1901), Fourth Census of Canada (jpg), Ward 3, 33 District, Halifax, NS: Library and Archives Canada, էջ 21, Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին{{citation}}: CS1 սպաս․ location (link)
  • «Lady Laura Borden Passes in Ottawa». Edmonton Journal. 1940 թ․ սեպտեմբերի 7. էջ 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  • Brown, Robert Craig. «Borden, Sir Robert Laird». Vol. 16. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Բորդեն» հոդվածին։