Լորա Ռայդինգ

Լորա Ռայդինգ
Ծնվել էհունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1991(1991-09-02)[4][2][3] (90 տարեկան)
Վախճանի վայրWabasso, Ինդիան Ռիվեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, քննադատ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան[5] և Girls' High School?[6]
Պարգևներ
ԱմուսինLouis R. Gottschalk?[1]
 Laura Riding Jackson Վիքիպահեստում

Լորա Ռայդինգ, ի ծնե՝ Ռայխենտալ (անգլ.՝ Laura Riding, հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 2, 1991(1991-09-02)[4][2][3], Wabasso, Ինդիան Ռիվեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ արտագաղթած ավստրոհունգարական հրեաների ընտանիքից է։ Ավարտել է Կոռնելի համալսարանը։ 1923 թվականին՝ դեռևս սովորելու տարիներին, սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները Լորա Ռեյդինգ Գոտշալկ անունով (առաջին ամուսնու՝ պատմաբան Ֆրանց Լուիս Գոտշալկի ազգանունով, որից բաժանվել է 1925 թվականին)։ Այդ անունով հրատարակել է նաև իր բանաստեղծությունների առաջին գիրքը։ Մտերիմ է եղել Fugitives (Ալեն Թեյթ, Ռոբերտ Փեն Ուորեն և այլք) խմբի հետ։ 1925 թվականի վերջին Ռոբերտ Գրեյվսի և նրա կնոջ հրավերով տեղափոխվել է Անգլիա, 14 տարի անցկացրել է Եվրոպայում[9]։ Ապրել է Գրեյվսների ընտանիքում։ 1927 թվականին ինքնասպանության փորձ է կատարել, ինչը Գրեյվսների ամուսնության քայքայման պատճառ է դարձել և Անգլիայում մեծ սկանդալ առաջացրել։ Ռայդինգը և Գրեյվսն ստիպված էին հեռանալ։ Հետագայում Լորա Ռայդինգը եղել է բանաստեղծի քաղաքացիական կինը և գործընկերը մինչև 1939 թվականը։ Նրանք միասին ապրել և աշխատել են Մալյորկայում։ Նրանց այնտեղի տունը այժմ վերածվել է թանգարանի[10]։ Մալյորկայում բացել են փոքրիկ հրատարակչություն Seizin Press անունով, թողարկել են «Epilogue» հանդեսը (մինչև 1936 թվականը, երբ սկսվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը), ապա Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ Մեծ ազդեցություն է ունեցել Գրեյվսի հետաքրքրությունների և հայացքների վրա, որոնք հետագայում իրենց արտահայտությունն են գտել հեղինակի «Սպիտակ աստվածուհի» (1948) գրքում։ Ռայդինգն ինքը այդ գիրքը չի ընդունել։

1939 թվականին Ռայդինգը Գրեյվսի հետ վերադարձել է ԱՄՆ, բայց այդտեղ նրանք բաժանվել են։ 1941 թվականին նա ամուսնացել է Սկայլեր Ջեքսոնի հետ, այլևս չի գրել բանաստեղծություններ, թեպետ չի հրաժարվել գրականության պարապմունքներից, ամուսնու հետ հանգրվանել է Ուաբասսո ֆերմայում, որտեղ խաղաղ, առանց հրապարակայնության ապրել է ամուսնու հետ մինչև կյանքի վերջը (ամուսինը մահացել է 1968 թվականին)։ Լորա Ռայդինգի մահից հետո հրատարակվել են նրա վաղ բանաստեղծությունների ժողովածուն, էսսեների մի շարք գրքեր և երկու հատոր հուշագրություններ։

Ընտրյալ ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանության օրոք հրատարակված

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Close Chaplet, բանաստեղծություններ (London: Hogarth Press, 1926, New York: Adelphi Company, 1926)
  • Մոդեռնիստական քնարերգության տեսություն/ A Survey of Modernist Poetry, Ռոբերտ Գրեյվսի համահեղինակությամբ (London: Heinemann, 1927, New York: Doubleday, 1928)
  • Վոլտեր, կենսագրական ֆանտազիա/ Voltaire: A Biographical Fantasy (London: Hogarth Press, 1927).
  • Anarchism Is Not Enough (London: Cape, New York: Doubleday, 1928, վերահրատ.: Berkeley: University of California Press, 2001)
  • Ժամանակակիցներ և սնոբներ/ Contemporaries and Snobs (London: Cape, New York: Doubleday, 1928)
  • Պամֆլետ ընդդեմ անթոլոգիային/A Pamphlet Against Anthologies, Ռոբերտ Գրեյվսի համահեղինակությամբ (London: Cape, New York: Doubleday, 1928)
  • Love as Death: Death as Love (Seizin Press, Hammersmith/London, 1928)
  • Twenty Poems Less, բանաստեղծություններ (Paris: Hours Press, 1930)
  • Poems A Joking Word, բանաստեղծություններ (London: Cape, 1930)
  • Four Unposted Letters to Catherine (Paris: Hours Press, n.d.[1930])
  • Experts Are Puzzled (London: Cape, 1930)
  • Though Gently (Deya: Seizin Press, 1930)
  • Լաուրա և Ֆրանչեսկա, պոեմ/ Laura and Francisca: a poem (Deya: Seizin Press, 1931)
  • Everybody’s Letters (London: Barker, 1933)
  • The Life of the Dead. With Ten Illustrations by John Aldridge (London: Arthur Barker, 1933)
  • Poet: A Lying Word (London: Barker, 1933)
  • Americans, պոեմ (Los Angeles: Primavera, 1934)
  • Focus I—IV (Ռ. Գրեյվսի և այլոց հետ, 4 тт., Deya, Majorca, 1935)
  • Progress of Stories, նովելներ (Deya, Majorca: Seizin Press, London, Constable, 1935, բազմակի վերահրատարակություն)
  • Epilogue: a Critical Summary (вместе с Р.Грейвсом, Deya: The Seizin Press, London: Constable, 1935—1938)
  • A Trojan Ending (Deya, Majorca: Seizin Press, London: Constable, 1937)
  • The Collected Poems of Laura Riding, բանաստեղծությունների ժողովածու (London: Cassell, New York: Random House, 1938)
  • The World and Ourselves (London: Chatto & Windus, 1938)
  • Lives of Wives (London: Cassell, 1939)
  • Selected Poems: In Five Sets (London: Faber, 1970, New York: Norton, 1973, New York: Persea, 1993)
  • The Telling (Athlone 1972, Harper & Row 1973, Carcanet 2005)
  • It Has Taken Long (New York, 1976)
  • The Poems of Laura Riding: A New Edition of the 1938 Collection (Manchester: Carcanet, New York: Persea 1980)
  • Some Communications of Broad Reference (Northridge: Lord John Press, 1983)

Հետմահու հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • First Awakenings, վաղ բանաստեղծություններ (Manchester: Carcanet, New York: Persea, 1992)
  • The Word 'Woman' and Other related Writings (New York: Persea, 1993, Manchester: Carcanet, 1994)
  • A Selection Of The Poems Of Laura Riding (edited with an Introduction by Robert Nye) (Manchester: Carcanet, 1994, New York: Persea, 1996)
  • Rational Meaning: A New Foundation for the Definition of Words, словарь (with Schuyler B. Jackson, edited by William Harmon) (University Press of Virginia, 1997)
  • The Sufficient Difference: A Centenary Celebration of Laura (Riding) Jackson (guest-edited by Elizabeth Friedmann) (New York, 2000)
  • The Poems of Laura Riding Newly revised edition (edited by Mark Jacobs, Note on the Text by Alan J. Clark) (New York: Persea, 2001)
  • Under The Mind’s Watch: Concerning Issues Of Language, Literature, Life Of Contemporary Bearing (Oxford: Peter Lang, 2004)
  • The Failure of Poetry, The Promise of Language (edited by John Nolan) (Ann Arbor: University of Michigan Press, 2007)
  • On the Continuing of the Continuing (London: Wyeswood Press, 2008)
  • The Person I Am, հուշագրություններ (edited by John Nolan and Carroll Ann Friedmann) (Trent Editions, Nottingham Trent University, 2 հ., 2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Laura Riding
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 903.
  6. encyclopedia.comHighBeam Research.
  7. http://www.gf.org/fellows/7171-laura-riding-jackson
  8. Muske-Dukes C. Laura Riding Roughshod // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1993. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  9. Friedman 2005
  10. «La casa de Robert Graves». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Matthews T.S. Under the influence: recollections of Robert Graves, Laura Riding, and friends. London: Cassell, 1979
  • Adams B.B. The enemy self: poetry and criticism of Laura Riding. Ann Arbor: UMI Research Press, 1990
  • Baker D. In extremis: the life of Laura Riding. New York: Grove Press, 1992 (վերահրատ. 1993, 2000), (iUniverse, 2000). 9780595140411.
  • The Laura (Riding) Jackson Reader / Elizabeth Friedmann, ed. Persea Books, 2005
  • Friedmann E. A Mannered Grace: the Life of Laura (Riding) Jackson. New York: Persea Books, 2005
  • Auster P. «Truth, Beauty, Silence». Picador, 2005, 0-312-42468-X
  • Billitteri C. Language and the renewal of society in Walt Whitman, Laura (Riding) Jackson, and Charles Olson: the American cratylus. New York: Palgrave Macmillan, 2009
  • Nolan, John (2007). "Poetry, Language, Truth-Speaking", editor's introduction to The Failure of Poetry, The Promise of Language by Laura (Riding) Jackson. Ann Arbor: University of Michigan Press.
  • Clark, Alan J. (2000). "Laura (Riding) Jackson: a revised check-list, March 1923&nbsp,– Jan 2001", pp. 147–79, in The Sufficient Difference: A Centenary Celebration of Laura (Riding) Jackson (New York: Chelsea Associates, 2000) (Chelsea 69). ISSN 0009-2185
  • Elizabeth Friedmann (ed), The Laura (Riding) Jackson Reader (Persea Books, 2005). 0-89255-263-8
  • Mark Jacobs, Re-writing History, Literally: Laura Riding's The Close Chaplet, Gravesiana, Volume 3, No.3 Summer 2012.
  • Mark Jacobs, Laura (Riding) Jackson and Robert Graves: The Question of Collaboration, Gravesiana, Volume 3, Number 2, Summer 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Ռայդինգ» հոդվածին։