Լորա Քոլեթ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | equestrian |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 31, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Լորա Քոլեթ (անգլ.՝ Laura Collett, օգոստոսի 31, 1989[1], Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մարզիկ (ձիասպորտ), որը հանդես է գալիս եռամարտում[3][4]: Կրկնակի օլիմպիական չեմպիոն թիմային իրադարձություններում (2020 և 2024): Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE)։
Իր պատանեկան կարիերայի ընթացքում նվաճել է ինը մեդալ, այդ թվում՝ երեք անհատական ոսկի[5]։
Քոլեթը մասնակցել է ձիասպորտի Եվրոպայի երեք առաջնությունների՝ անհատական հաշվարկով։ 2011 թվականին Լյումուլենի առաջնությունում կատարել է նորամուտը քրոս-քանթրիում, բայց 2015 թվականի Բլեր Քասլի առաջնությունում Grand Manoeuvre ձիով զբաղեցրել է 13-րդ տեղը։ 2018 թվականին Քոլեթը դարձել է երկրորդը Լումյուլենի առաջնությունում Mr Bass ձիով, սակայն իր առաջին հինգաստղանի հաղթանակը նա տարել է 2020 թվականի հոկտեմբերին, երբ Ֆրանսիայում նվաճել է Pau Horse Trials-ի տիտղոսը London 52 ձիով[6]։ Մինչ այդ ձին Blenheim Horse Trials-ում դարձել էր չեմպիոն 2018 թվականի ութ և իննամյա ձիերի շարքում[7], ինչպես նաև հաղթել է Event Rider Masters-ը Chatsworth Horse Trials-ում և CCI4*-L-ը Boekelo Horse Trials-ում 2019 թվականին[8][9]։ Բայց 2019 թվականի Եվրոպայի ձիասպորտի առաջնությունում Լումյուլենում նա պարտություն է կրել՝ զբաղեցնելով երրորդ տեղը[10]։
2021 թվականին՝ դժբախտ պատահարից ութ տարի անց, Քոլեթը և London 52-ը ընտրվել են Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որոնք հետաձգվել էին COVID-19 համաճարակի պատճառով։ Օլիվեր Թաունենդի և Թոմ Մաքյուենի հետ Լորա Քոլեթը թիմային եռամարտում նվաճել է ոսկե մեդալ[11]։ Անհատական մրցությունում Լորա Քոլեթն զբաղեցրել է իններորդ տեղը:
2022 թվականին ձիասպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Քոլեթը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (MBE)[12]։
2022 թվականին Քոլեթը հաղթել է Badminton Horse Trials-ում։ London 52-ի ձիով առաջատարն է եղել սկզբից մինչև վերջ՝ սահմանելով Badminton Horse Trials-ի համար ռեկորդային արդյունք՝ 21,4 միավոր:
2024 թվականի հունիսին նա հաստատվել է որպես Մեծ Բրիտանիայի թիմի անդամ՝ մասնակցելու 2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերին[13]։ Նա Ռոզալինդ Քանթերի և Թոմ Մաքյուենի հետ միասին ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցաշարում[13]։ Անհատական մրցությունում գրավել է երրորդ տեղը:
2013 թվականին՝ ձիուց ընկնելուց հետո, Քոլեթին ստիպված են եղել հինգ անգամ վերակենդանացնել և շտապ տրախեոտոմիա անել․ նա ստացել է ուսի կոտրվածք, կողոսկրերի կոտրվածք, լյարդի պատռվածք և երիկամների վնասվածք։ Բացի այդ, ուսոսկրի մի հատված պոկվել է և արյան միջոցով մտել աջ աչք՝ վնասելով տեսողական նյարդը: Վեց օր եղել է արհեստական կոմայի մեջ[14][15]։