Լորան Քասսեգրեն ֆր.՝ Laurent Cassegrain | |
---|---|
Ծնվել է | մոտ 1629[1]![]() |
Մահացել է | օգոստոսի 30, 1693[1] Chaudon[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | աստղագետ և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | օպտիկա |
Պաշտոն(ներ) | ուսուցիչ և parochus? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
![]() |
Լորան Քասսեգրեն (ֆր.՝ Laurent Cassegrain, մոտ 1629[1], մոտ Շարտր[1] - օգոստոսի 30, 1693[1], Chaudon[1]), ֆրանսիացի կաթոլիկ քահանա և օպտիկ։
Ծնվել է Շարտրում (Էր և Լուարի և դեպարտամենտում) մոտ 1629 թվականին (ճշգրիտ ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Նրա կյանքի մասին շատ քիչ հավաստի տեղեկություններ կան։ Վարկած կա, որ նա եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և դասավանդել է Քոլլեժ-դե-Շարթրում, մեկ այլ վարկածի համաձայն Լորանը եղել էր քանդակագործ և Լյուդովիկոս XIV-ի ձուլորդը։
Ստույգ հայտնի է, որ 1672 թվականի ապրիլի 25-ին փարիզյան հանդիպման ժամանակ, ներկայացված էր Մեգոֆոնների մասին Քասսեգրենի տրակտատը։ Տրակտատում նաև ներկայացված էր, որ Քասսեգրենը մշակել է հեռադիտակ-ռեֆլեկտորի սխեմա, որը տարբերվում էր նախկին առաջադրվածից Նոյւտոնի կողմից։ Քասսեգրենի սխեմայում երկրորդական հայելին այնպես է տեղադրված, որ հավաքում է օբյեկտիվից ճառագայթներ մինչև ֆոկուսին հասնելը և արտացոլում ակնապակու մեջ՝ օբյեկտիվի կենտրոնական անցքով։ Նրա սխեման մի շարք առավելություններ ունի։ Նրանում մասնակիորեն կոմպենսացվում է մակերեսային շեղումը, ինչի շնորհիվ այն սկսել է լայնորեն կիրառվել մեծ աստղադիտակների ստեղծման համար։
Նրա պատվին անվանել են խառնարան լուսնի վրա։