![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 2001[1][2] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լորեն Ջեյմս (անգլ.՝ Lauren James, սեպտեմբերի 29, 2001[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի, «Չելսի» կանանց ակումբի կիսապաշտպան։
Նորամուտն «Արսենալի» կազմում նշել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին[3]։ 2017/18 թվականների մրցաշրջանում նա 5 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում[4]։
2018 թվականի հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ Լորեն Ջեյմսը կդառնա երկրորդ լիգայում նոր ընդգրկված «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացող[5]։ Սեպտեմբերի 9-ին նա երկու գոլի հեղինակ է դարձել 2018/19 մրցաշրջանի առաջնության առաջին խաղում՝ «Ասթոն Վիլլա» կանանց ակումբի դեմ խաղում։ 2018 թվականի հոկտեմբերին նա ճանաչվել է կանանց առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող[6][7]։
2021 թվականի հուլիսին նա ռեկորդային գումարով տեղափոխվել է Անգլիայի կանանց սուպերլիգայում հանդես եկող «Չելսի» ակումբ[8].։
Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականում Ջեյմսն իր նորամուտը նշել 2017 թվականի ապրիլին՝ ԱՄՆ֊ի հետ խաղում։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին Լատվիայի իրենց հասակակիցների դեմ խաղում նա կրել է թիմի ավագի թևկապը։ Այդ խաղում իր թիմը 10։0 հաշվով հաղթանակ է տարել։ Ջեյմսը դարձել է 4 գոլի հեղինակ[9]։ Երեք օր անց նա ևս երկու գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի հավաքականի դեմ խաղում[10]։
Լորենի ավագ եղբայրը՝ Ռիս Ջեյմսը, «Չելսիի» երիտասարդական ակադեմիայի շրջանավարտ է[11]։ Նրանց հայրը՝ Նայջելը, ՈՒԵՖԱ-ի արտոնագրված մարզիչ է, որը մարզել է Ռիսին և Լորենին[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Ջեյմս» հոդվածին։ |
|