Լորի Փենի անգլ.՝ Laurie Penny | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ուոդհեմ քոլեջ (2008) և Բրայթոն քոլեջ |
Մասնագիտություն | լրագրող, գրող, բլոգեր, սյունակագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Աշխատավայր | The Guardian, Մորնինգ սթար, The Independent և New Statesman? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Oxford University Light Entertainment Society? |
Կայք | laurie-penny.com |
Laurie Penny Վիքիպահեստում |
Լորի Փենի (անգլ.՝ Laurie Penny, սեպտեմբերի 28, 1986[1], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆեմինիստ, բլոգեր, լրագրող և գրող։ Նա հոդվածներ է գրել The Guardian-ում[3] և New Statesman-ում, ֆեմինիզմի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է։
Պենին ծնվել է Լոնդոնում՝ փաստաբան Ռեյ Բարնեթի ընտանիքում[4]։ Ունի իռլանդական, հրեական և մալթայական արմատներ, նա նկարագրել է իրեն որպես «խաչված հրեայի աթեիստ զավակ և կործանված կաթոլիկուհի»[5]։ Նա մեծացել է Բրայթոնում[6][7] և Լյուիսում[8]՝ հաճախելով Brighton College-ի անկախ դպրոց՝ կրթաթոշակով։ Պատանեկության տարիներին նա տառապել է անորեքսիայով և հոսպիտալացվել է 17 տարեկան հասակում[9]։
Լորին սկսել է իր «Penny Red» բլոգը 2007 թվականին[10], այն ընդգրկվել է Օրուելա մրցանակում 2010 թվականին[11]։ Նա իր կարիերան սկսել է որպես One in Four ամսագրի խմբագրության աշխատակից և ավելի ուշ աշխատել է որպես լրագրող և խմբագրի օգնական սոցիալիստական Մորնինգ սթար թերթում[12]։ Ավելի ուշ սկսել է հրապարակել իր բլոգի հոդվածներից կազմված գրքեր։ Իր հոդվածներում և գրքերում Փենին քննադատում է ժամանակակից կապիտալիզմն ու լիբերալիզմը, զբաղվում է ժամանակակից կապիտալիստական հասարակության մեջ կանանց դիրքով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորի Փենի» հոդվածին։ |
|