Լուանգփհաբանգ լաոս.՝ ສະຫນາມບິນສາກົນຫຼວງພະບາງ
|
IATA: LPQ – ԻԿԱՕ: VLLB
|
Ամփոփում
|
Օդակայանի տեսակ
|
քաղաքացիական
|
Սեփականատեր/Օպերատոր
|
Լաոսի կառավարություն
|
Տեղական ժամանակ
|
UTC UTC+7
|
Կայք
|
https://www.luangprabangairport.com
|
|
|
|
... etc.
|
|
|
|
... etc.
|
|
... etc.
|
Լուանգփհաբանգ միջազգային օդանավակայան (լաոս.՝ ສະຫນາມບິນສາກົນຫຼວງພະບາງ) (IATA: LPQ, ICAO: VLLB)), Լաոսի հինգ միջազգային օդանավակայաններից մեկը, որը գտնվում է Լուանգփհաբանգ քաղաքի կենտրոնից 4 կմ (2,5 մղոն) հեռավորության վրա[1]։ Լինելով Բանգկոկ, Չիանգմայ, Սիեմռեալ, Վիենտյան և տարածաշրջանի այլ քաղաքների միջազգային և ներքին թռիչքների հիմնական հանգույց՝ օդանավակայանը Լաոսի երկրորդ ամենաշատ զբաղված օդանավակայանն է[2]։
2200 մետր երկարությամբ թռիչքուղու ծածկույթն ասֆալտից է, իսկ 2500 մետր երկարությամբ նոր թռիչքուղու ծածկույթը՝ ասֆալտբետոնից։ 2011 թվականին արդիականացվել է օդանավակայանի ենթակառուցվածքը, որից հետո զգալիորեն նվազեցվել է տեղական լեռնային տեղանքի տարրերի հետ օդանավերի բախման ռիսկը[3][4]։ Օդանավակայանում սպասարկում են AirAsia, Bangkok Airways, Vietnam Airlines, Thai Airways, Lao Airlines և Lao Central Airlines ավիաընկերությունների ուղևորատար թռիչքներ։