Լուբնա Աբիդար ֆր.՝ Loubna Abidar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Մարաքեշ, Մարոկկո |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Լուբնա Աբիդար (ֆր.՝ Loubna Abidar. ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 20-ին), մարոկկոցի դերասանուհի։
Աբիդարը ծնվել է Մարաքեշում։ Կինոյում նրա նորամուտը եղել է «Չափազանց սիրված» ֆիլմում, որի ռեժիսորն էր Նաբիլ Այուշը։ Ֆիլմը, որ բացահայտում է պրոստիտուցիան արաբական աշխարհում, արգելվել է Մարոկկոյում՝ սեքսի գրաֆիկական տեսարանների պատճառով[2]։
2015 թվականի նոյեմբերին Աբիդարը վայրագ հարձակման է ենթարկվել Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում և կարճ ժամանակ անց երկիրը լքել է ու մեկնել Ֆրանսիա[3][4]։ 2016 թվականի հունվարին նա «Սեզար» մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Չափազանց սիրված» ֆիլմում իր դերակատարման համար[5]։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 թ | Չափազանց սիրված | Նոա | Խիխոնի միջազգային կինոփառատոն - Լավագույն դերասանուհի </br> Առաջադրվել է - Սեզար մրցանակի լավագույն դերասանուհու համար |
2018 թ | Ամին | Առաջին մատուցողուհին | |
Սեքսթեյփ | Մայրը | ||
Ֆիերտես | Ֆարահ | Հեռուստատեսային մինի սերիալ | |
2019թ | Հեշտ աղջիկ | Դունյա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Աբիդար» հոդվածին։ |
|