![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() ֆր.՝ Lubna Azabal | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրյուսել, Բրյուսել, Բելգիա |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ընտրանի | Հրդեհներ, The Marchers? և Above the Law? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լուբնա Ազաբալ (Lubna Azabal. օգոստոսի 15, 1973[1], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի դերասանուհի։
Ազաբալը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 15-ին Բրյուսելում ՝ մարոկկացի հոր և իսպանացի մոր ընտանիքում։
Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում սովորելուց հետո թատերական կարիերա է սկսել Բելգիայում։ 1997 թվականին իր նորամուտն է նշել կինոյում՝ Օլիվյե Գուրմեի խաղընկերությամբ նկարահանվելով բելգիացի կինոռեժիսոր Վինսենթ Լանուի Ես պաշտում եմ կինոն / J'adore le cinéma կարճամետրաժ ֆիլմում։ Ֆիլմերում նա հանդես է գալիս անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն, որոնց ազատորեն տիրապետում է. մեծացել է եռալեզու շրջապատում (ֆրանսերեն, իսպաներեն և բերբերերեն)։
Կինոյում նրա ամենահայտնի դերը 2005 թվականին նկարահանված «Դրախտ՝ հիմա՛» քաղաքական թրիլլերում է։ Լուբնան Մեգգի Ջիլենհոլի խաղընկերությամբ գլխավոր հերոսուհու կերպարն է մարմնավորում BBC-ի համար 2014 թվականին Հյուգո Բլիքի նկարահանած հեռուստատեսային «Պատվավոր կինը» մինի սերիալում։
Ազաբալը 2010 թվականին արժանացել է «Սև մարգարիտ» մրցանակին ( Աբու Դաբիի կինոփառատոն ) լավագույն դերասանուհի անվանակարգում «Incenties» ֆիլմում իր դերակատարման համար[2] Նա արժանացել է նաև 31-րդ «Ջին» մրցանակաբաշխության «Ջին» մրցանակին կանացի գլխավոր դերի լավագույն կատարման համար և «Մագրիտ» մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում[3]։
Նա Բեն Ֆոսթերի հետ նկարահանվել է կինոռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» /Here (Սիրո ակնթարթներ, 2011) անկախ ֆիլմում, որը պատմում է գործով Հայաստան մեկնող ամերիկացի քարտեզագրի և նրա հայազգի ընկերուհու սիրո մասին։ Այդ ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ Լուբնա Ազաբալը Մելինեի դերակատարմամբ հանդես է եկել ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմում:
2018 թվականին Ազաբալը Սուսաննայի դերի կատարմամբ հանդես է եկել Հելեն Էդմունդսոնի «Մարիամ Մագդաղենացի» ֆիլմում[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Ազաբալ» հոդվածին։ |
|