Լուբոշ Բարտոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Չեսկա Լիպա |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Վալպարաիսոյի համալսարան[2] |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Luboš Bartoň Վիքիպահեստում |
Լուբոշ Բարտոն (ապրիլի 7, 1980[1], Չեսկա Լիպա), հանգստի անցած չեխ պրոֆեսիոնալ բասկետնոլիստ։ 2.02 մ հասակով թեթև հարձակվող էր, որը վերջին անգամ խաղացել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Բարսելոնա ԲԱ» թիմի կազմում[3]։
1998-2002 թվականներին Վալպարեյսոյի համալսարանում խաղացել է նույն համալսարանի «Վալպարեյսո Քրուասդերս» թիմի կազմում։
Մասնագիտական կարիերան սկսել է «SCE Decin» երիտասարդական հավաքականում, իսկ առաջին խաղը խաղացել «SCE Decin» թիմի կազմում հետ 1996-1997 մրցաշրջանում։ 2002-03 մրցաշրջանում տեղափոխվել է Իտալիա և պայմանագիր կնքել Բոլոնյայի «Fortitudo Bologna» թիմի հետ։ Այնուհետև 2003-2004 մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել Հռոմի «Virtus Roma» թիմի հետ։
2005-2006 մրցաշրջանում տեղափոխվել է Իսպանիա և պայմանագիր կնքել «Հովենտուտ Բադալոնա» թիմի հետ։ «Բադալոնայի» հետ երեք մրցաշրջան խաղալուց հետո 2008 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա ԲԱ»։ 2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Ֆունելաբրադա ԲԱ» և կնքել երկամյա պայմանագիր[4]։
2016 թվականի հոկտեմբերի 3-ին Բարտոնը հեռացել է պրոֆեսիոնալ բասկետբոլից և սկսել մարզիչի կարիերա[5]։
Բարտոնը եղել է Չեխիայի ազգային հավաքականի ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ թիմերի անդամ։ 1999 թվականի Եվրոպայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն էր՝ մեկ խաղի ընթացքում վաստակելով միջինը 18.7 միավոր։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)