Լուիզ Դյու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Dronninglund, Brønderslev Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | հանդբոլիստ |
Louise Bager Due Վիքիպահեստում |
Լուիզ Բագեր Դյու (ապրիլի 23, 1982, Dronninglund, Brønderslev Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի հանդբոլիստուհի, դարպասապահ, 2002 թվականի Եվրոպայի և 2004 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։
Լուիզ Դյուն 7 տարեկանից զբաղվում է հանդբոլով։ Եղել է «Հյալերուպ» ակումբին կից դպրոցի սան։ Դանիայի առաջնությունում նորամուտը նշել է 2000 թվականին «Սեբյու» ակումբի կազմում, մեկ մրցաշրջանից հետո տեղափոխվել է «Վիբորգ», որտեղ անցկացրել է ամբողջ կարիերան։ 2002, 2004, 2006, 2008 և 2009 թվականներին եղել է Դանիայի չեմպիոն, 2003, 2006, 2007, 2008, 2010 2011 թվականներին՝ Դանիայի գավաթակիր։ Լուիզ Դյուի ակումբը 2006 և 2009 թվականներին դարձել է Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, 2004 թվականին՝ գավաթակիր։
Լուիզ Դյուն իր կարիերան ավարտել է 2012 թվականի ամռանը[1]։
Լուիզ Դյուն Դանիայի ազգային հավաքականում անցկացրել է 55 խաղ և խփել մեկ գոլ[2]։ 2004 թվականին նրա հավաքականը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2002 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 2004 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
2006 թվականին Լուիզն ամուսնացել է Ռոբերտ Դյուի հետ[3], 2009 թվականի օգոստոսին նա հայտարարել է, որ նա սպասում է երեխայի, ինչի պատճառով դադարեցնում է իր մարզումները[4]։ Երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց նա վերադարձել է ակումբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Դյու» հոդվածին։ |
|