Լուիզ Լորեյն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1901 կամ հոկտեմբերի 1, 1904 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 2, 1981 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Արտ Ակորդ |
Լուիզ Լորեյն (ծնյալ՝ Լուիզ Էսկովար, հոկտեմբերի 1, 1901 կամ հոկտեմբերի 1, 1904, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 2, 1981, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի։
Լուիզա Էսկովարը ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 1-ին Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Մի օր մի լուսանկարիչ թակել է Լոս Անջելեսյան այն տան դուռը, որտեղ Լուիզան ապրում էր իր այրի մոր և հինգ քույրերի հետ։ Դուռը Լուիզան է բացել։ Լուսանկարիչն այնքան է զարմացել երեխայի տեսքից և վարվելակերպից, որ ասել է նրա մորը, որ երեխան պետք է նկարահանվի ֆիլմերում, որոնք այն ժամանակ համր էին, և որ ինքը պայմանագիր ուներ Ince Studio-ի հետ։ Սկզբում Լուիզայի մայրը հրաժարվել է, բայց ի վերջո տեղի տվել։ Լուիզան նկարահանվել է երկու կատակերգության մեջ, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել Մետրո-Գոլդուին-Մայեր և Universal Studios կինոստուդիաներում։ Նա շատ սիրվել է այնպիսի գործողություններով լի սերիալներում, ինչպիսին են 1922 թվականին նկարահանված «The Radio King» և «Ստենլիի հետ Աֆրիկայում» կինոնկարները։
Ընդհանուր առմամբ նկարահանվել է 11 ֆիլմում՝ ցուցադրելով էներգիա և խարիզմա, որոնք ոչ հաճախ էին հանդիպում այդ ժանրի իր գործընկերների մոտ։ 1922 թվականին Լուիզան ընտրվել է որպես WAMPAS երիտասարդ աստղերից մեկը։ Նրան շատ լավ հիշում են որպես 1921 թվականին նկարահանված «Տարզանի արկածները» ֆիլմում Ջեյնի դերակատարուհու[1]։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ընդամենը հինգ հնչուն կինոնկարներում, այդ թվում՝ «Ծիածանի վերջին մոտ» (1930) ֆիլմը, որտեղ նկարահանվել է Բոբ Ստիլի հետ։ Այս ֆիլմից հետո նա հեռացել է կինոարտադրությունից՝ իր ամուսնուն և երկու երեխաներին ժամանակ հատկացնելու համար։
Ամուսնացել է երեք անգամ[2]։ 1922 թվականին Ջոզեֆ Բրեյի հետ նրա առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1926-1928 թվականներին նրա երկրորդ ամուսինը դերասան Արտ Ակորդն էր։ Չեսթեր Հ. Հաբբարդի հետ նրա երրորդ ամուսնությունը տևել է 1930 թվականից մինչև ամուսնու մահը 1963 թվականը։ Ունեցել է երկու երեխա։ Մահացել է չբացահայտված հանգամանքներում 1981 թվականին, 76 տարեկան հասակում, Նյու Յորքում։ Հուղարկավորվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանոցում[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Լորեյն» հոդվածին։ |
|