Լուիզ ՄաքՔինի անգլ.՝ Louise Crummy McKinne | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1868 |
Ծննդավայր | Elizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հուլիսի 10, 1931 (62 տարեկան) |
Մահվան վայր | Claresholm, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ottawa Normal School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավապաշտպան և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Օրենսդիր ժողովի անդամ և Օրենսդիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Alberta Non-Partisan League? |
Louise McKinney Վիքիպահեստում |
Լուիզ ՄաքՔինի (անգլ.՝ Louise McKinney, սեպտեմբերի 22, 1868, Elizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա - հուլիսի 10, 1931, Claresholm, Ալբերտա, Կանադա), քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան Կանադայի Ալբերտա նահանգից։ Նա եղել է առաջին կինը, որ երդվել է Ալբերտայի օրենսդիր ասամբլեայում և առաջին կինը, որն ընտրվել է որպես Բրիտանական կայսրության օրենսդիր մարմնի անդամ։ Նա Ալբերտայի օրենսդիր մարմնում որպես Ալբերտայի ոչ պարտիզանական լիգա կուսակցության անդամ ծառայել է 1917-1921 թվականներին։ Ավելի ուշ եղել է Հայտնի հնգյակ անդամներից մեկը, որը հաջողությամբ պայքարել է Կանադայի կանանց` Սենատում նշանակվելու իրավունքի համար։ Լինելով դպրոցի նախկին ուսուցիչ` նա որպես նորաբնակ Ալբերտա է տեղափոխվել 1903 թվականին[1]։
ՄաքՔինին 1917 թվականի Ալբերտայի ընդհանուր ընտրություններին ընտրվել է Ալբերտայի Օրենսդիր մարմնում։ Որպես Ալբերտայի ոչ պարտիզանական լիգա կուսակցության անդամ նա Կլարեշոլմ ընտրատեղամասում հաղթել է Ալբերտայի ազատական կուսակցության թեկնածու Վիլիամ Մոֆատին[2]։ Նա այդ տարի Օրենսդիր մարմնում տեղ զբաղեցրած երկու կանանցից մեկն էր. մյուսը Ռոբերտա ՄաքԱդամսն էր։
ՄաքՔինին կողմ է արտահայտվել կրթության, ոգելից խմիչքների հանդեպ ավելի խիստ վերահսկողության, կանանց` սեփականություն ունենալու իրավունքի և այլ բարեփոխումների վերաբերյալ։
Նա առաջադրվել է 1921 թվականին կայացած ընտություններին և պարտվել է անկախ թեկնածու Թոմաս Միլնեսին[3]։
ՄաքՔինին Հայտնի հնգյակ անդամներից մեկն էր[4]` Այրին Փարլբիի, Հենրիետա Մուիրի, Էմիլի Մերֆիի և Նելլի ՄաքՔլանգի հետ։
ՄաքՔինին մահացել է Կլարեշոլմում, Ալբերտայում, 1931 թվականին, Անձանց գործը հայտնի սահմանադրական գործի հաղթանակից երկու տարի անց[5]։ 1939 թվականին նա Կանադայի կառավարության կողմից ճանաչվել է որպես ազգային պատմական կարևորության անձ։ Սա հավերժացնող հուշատախտակը 1997 թվականին տեղադրվել է Կլարեշոլմի գրասենյակի մոտ։ Անձանց գործը 1997 թվականին ճանաչվել է որպես պատմական իրադարձություն։ 2009 թվականի հոկտեմբերին Սենատը քվեարկել է ՄաքՔինիին և Հայտնի հնգյակի մյուս անդամներին Կանադայի առաջին «պատվավոր սենատորներ» ճանաչելու համար[6]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ ՄաքՔինի» հոդվածին։ |
|