Լուիզա Բյուխներ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1821[1][2] |
Ծննդավայր | Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1877[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Դարմշտադտ, Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Հեսսենի մեծ դքսություն |
Luise Büchner Վիքիպահեստում |
Լուիզա Բյուխներ (գերմ.՝ Luise Büchner, հունիսի 12, 1821[1][2], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - նոյեմբերի 28, 1877[1], Դարմշտադտ, Գերմանական ռայխ), գերմանացի գրող, սուֆրաժիստուհի։ Գրող Գեորգ և փիլիսոփա Լյուդվիգ Բյուխներների քույրը։
Լուիզա Բյուխները ծնվել է 1821 թվականին Դարմշտադտում, բժշկի ընտանիքում։ Գրեթե բոլոր Բյուխներ եղբայրներն ու քույրերը տարբերվում էին իրենց բացառիկ ունակությունների և տաղանդների շնորհիվ։ Նրա եղբորորդին է եղել քիմիկոս-գյուտարար Էրնստ Բյուխները (1850-1924)։ Մանուկ հասակում դժբախտ պատահարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել և տառապել ողջ կյանքի ընթացքում։ Ինքնուս է, ընդհանուր գիտելիքներ է ձեռք բերել, հատկապես գրականության, դիցաբանության, պատմության և օտար լեզուների բնագավառներում։ Ծնողների մահից հետո ապրել է չամուսնացած քրոջ՝ Մաթիլդայի (1815-1888) հետ, նույն տանը, որտեղ եղբայրը՝ բժիշկ Լյուդվիգ Բյուխները՝ օգնելով նրանց տնային աշխատանքներում։
1855 թվականին անանուն կերպով հրատարակվել է կանանց իրավունքների պաշտպանության մասին «Die Frauen und ihr Beruf» աշխատանքը։ Ավելի ուշ գրել է վեպեր, ճանապարհորդական գրառումներ և բանաստեղծություններ։ Եղբոր՝ Ալեքսանդրի հետ միասին թողարկել է բանաստեղծությունների մեծ հավաքածու։
Ֆաննի Լևալդի և Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին համարվում են 19-րդ դարի կանանց շարժման հիմնադիրներից մեկը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բյուխներ» հոդվածին։ |
|