Լուիզա Թուլիեզ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1881[1][2] |
Ծննդավայր | Preux-au-Bois |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1966[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Louise Thuliez Վիքիպահեստում |
Լուիզա Թուլիեզ (դեկտեմբերի 12, 1881[1][2], Preux-au-Bois - հոկտեմբերի 10, 1966[1][2], Փարիզ), ֆրանսիացի ուսուցչուհի և գրող։
Թուլիեզը ծնվել է 1881 թվականի դեկտեմբերի 12-ին Հյուսիսային Ֆրանսիայի Պրե-Օ-Բուա քաղաքում[3]։
Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Թուլիեզը աշխատում էր որպես ուսուցիչ Սեն-Վաաստ-լա Վալեում։ Այնուհետև դարձել է մի գաղտնի ցանցի աշխատակից, որն օգնում էր դաշնակից զինվորներին, ովքեր հայտնվել էին թշնամու գծերի հետևում, դուրս գալ Բելգիայից և մտնել Հոլանդիա։ Սերտորեն համագործակցել է Էդիթ Քավելի, Ֆիլիպ Բաուկի և արքայադուստր Մարի դե Կրոսի հետ[4]։
Լուիզան և նրա գործընկերները փրկել են մոտ 200 զինվորի[5]։ 1915 թվականի հուլիսի 31-ին Ֆիլիպ Բաուկի հետ միասին Թուլիեզը առաջինն է ձերբակալվել։ Գերմանական ռազմական դատարանը նրան դատապարտել է մահվան[6] բայց հետագայում պատիժը կրճատվել է ցմահ բանտարկության՝ Ալֆոնսո XIII-ի միջամտության շնորհիվ[4]։ Լուիզիան բանտարկվել է Բրյուսելի Սենթ-Գիլես բանտում և ազատ է արձակվել 1918 թվականի նոյեմբերի 8-ին[7]։
Թուլիեզը 1933 թվականին[8] հրապարակել է գիրք բանտում իր փորձի մասին, որը կոչվում է «Դատապարտված մահվան համար», որը 1935 թվականին ստացել է Մոնտոնի մրցանակը[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուլիեզը կրկին աշխատել է արքայադուստր Մարի դե Կրոսի հետ։ Թուլիեզը դաշնակից զինվորներին օգնել է փախչել օկուպացված Ֆրանսիայի Օվերնյան շրջանից, երբ Կրոյը զինվորին թաքցրել է Բելլինիայի ամրոցում[10]։
Մահացել է Փարիզում 1966 թվականի հոկտեմբերի 10-ին։ 1970 թվականին Պրե-Օ-Բուա քաղաքում տեղադրվել է Թուլիեզի արձանը, իսկ 1974 թվականին նրա անունով անվանվել է Փարիզի փողոցներից մեկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Թուլիեզ» հոդվածին։ |