Լուիզա Լոուսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1848 |
Ծննդավայր | Mudgee |
Մահացել է | օգոստոսի 12, 1920 (72 տարեկան) |
Մահվան վայր | Gladesville |
Գերեզման | Rookwood Necropolis |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, խմբագիր, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող, սուֆրաժիստ և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հենրի Լոուսոն |
![]() |
Լուիզա Լոուսոն (անգլ.՝ Louisa Lawson, ծննդյնա անունը՝ Ալբուրի, անգլ.՝ Albury, փետրվարի 17, 1848, Mudgee - օգոստոսի 12, 1920, Gladesville), ավստրալիացի բանաստեղծ, գրող, հրատարակիչ, սուֆրաժիստ և ֆեմինիստ։
Բանաստեղծ և հեղինակ Հենրի Լոուսոնի մայրը։
Լուիսա Ալբուրին ծնվել է 1848 թվականի փետրվարի 17-ին, Նոր Հարավային Ուելս նահանգի Գուլգոնգ քաղաքի մերձակայքում գտնվող Գունտավանգ կայանում, Հենրի Ալբուրիի և Հարիեթ Ուինի ընտանիքում[1][2]։ Ընտանիքի 12 երեխաներից երկրորդն էր, և այդ ժամանակաշրջանի շատ աղջիկների նման դպրոցից հեռացել է 13 տարեկանում։ 1866 թվականի հուլիսի 7-ին՝ 18 տարեկան հասակում, Նոր Հարավային Ուելս նահանգի Մադգի քաղաքի մեթոդիստական եկեղեցում ամուսնացել է նորվեգացի նավաստի Նիլս Լարսենի (Պիտեր Լոուսոն) հետ[1]։ Նիլսը հաճախ աշխատանքի էր մեկնում ոսկու հանքեր կամ աներոջ հետ աշխատանքի՝ կնոջը թողնելով միայնակ չորս երեխաների հետ՝ Հենրի (1867), Ջեք (1869), Պոպի (1873) և Լյուսի (1877) երկվորյակը, որը մահացել է ութ ամսականում։ Լուիզան մեծ վիշտ է ապրել երկվորյաների մահվան պատճառով և մյուս երեխաների խնամքը թողել է ավագ զավակի՝ Հենրիի վրա, ինչը վատթարացրել է մոր և զավակի հարաբերություները և, նրանք հաճախ կռվում էին։ 1882 թվականին Լուիզան երեխաների հետ տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ ղեկավարել է գիշերօթիկ տներ[3]։
Լոուսոնը գիշերօթիկ տները վարելու ժամանակ խնայված գումարն օգտագործեց 1887 թվականին արմատական ֆեդերալ The Republican թերթում բաժնետոմսեր ձեռք բերելու համար։ Նա որդու՝ Հենրի հետ 1887-1888 թվականներին խմբագրել է The Republican թերթը, որը տպագրվել է Լուիզայի տնակում։ Թերթը կոչ էր անում Ավստրալիայի հանրապետությանը միավորվել «Ֆեդերալ Ավստրալիայի դրոշի՝ Հարավային ծովերի Մեծ հանրապետության ներքո»։ The Republican թերթին փոխարինել է Nationalist թերթը, բայց այն թողարկվել է երկու անգամ[4]։
Իր վաստակով և The Republican թերթում աշխատելու փորձի շնորհիվ Լոուսոնը կարողացավ 1888 թվականի մայիսին խմբագրել և հրատարակել Ավստրալիայում բացառապես կանանց կողմից ստեղծված The Dawn ամսագիրը, որը տարածվեց ամբողջ Ավստրալիայում և արտերկրում։ The Dawn-ն ուներ ֆեմինիստական ուժեղ հեռանկար և հաճախ էր անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք էին կանանց ընտրելու և պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, կանանց կրթությունը, կանանց տնտեսական և իրավական իրավունքները, ընտանեկան բռնությունը և ժուժկալությունը։ The Dawn-ը 17 տարի շարունակ (1888-1905) հրատարակվոել է ամեն ամիս, որի կազմում աշխատել են 10 կին։ Լոուսոնի որդին՝ Հենրին, նույնպես թղթակցել է թերթին՝ տրամադրելով իր բանաստեղծություններն ու պատմությունները, և 1894 թվականին The Dawn-ը տպագրեց Հենրիի առաջին գիրքը ՝ «Կարճ պատմվածքներ, բանաստեղծություն և արձակ»։
1904 թվականին Լուիզան հրատարակել է իր Dert and Do հատորյակը[5], 1905 թվականին հավաքել և հրատարակել է իր բանաստեղծությունները The Lonely Crossing and other Poems ժողովածուում[6]։
1889 թվականին Լոուսոնը հիմնադրել է The Dawn Club-ը, որը Սիդնեյում դարձել է ընտրական իրավունքի շարժման հանգույց։ 1891 թվականին Նոր Հարավային Ուելսի սուֆրաժիստական լիգան կանանց ընտրական իրավունքի արշավ է սկսել, և Լոուսոնը թույլ է տվել, որ Լիգան օգտագործի Dawn-ի գրասենյակը` անվճար տպագրելու բրոշյուրներ և գրականություն։ Երբ 1902 թվականին կանանց վերջնականապես տրվեց քվեարկությոան իրավունք և Նոր Հարավային Ուելսում ընդունվեց կանանց ընտրության մասին օրինագիծը, Լոուսոնը Խորհրդարանի անդամներին ներկայացվեց որպես «Նոր Հարավային Ուելս նահանգի սուֆրաժիստների մայրը»։ Ժամանակին կանանց համար համընդհանուր ընտրական իրավունքը հիմնական խնդիրը չէր, և Լոուսոնը չէր քննադատում կառավարությանը Ավստրալիայի աբորիգեններին ընտրության չթույլատրելու համար։
Լոուսոնը թոշակի է անցել 1905 թվականին, բայց շարունակել է գրել Սիդնեյի ամսագրերի համար և հրատարակել է 53 բանաստեղծություն ներառող The Lonely Crossing and Other Poems ժողովածուն։
Լուիզա Լոուսոնը մահացել է 1920 թվականի օգոստոսի 12-ին՝ 72 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունիցի հետո՝ Գլեդսվիլի հոգեբուժարանում։ Հուղարկավորությունը կատարվել է 1920 թվականի օգոստոս 14-ին, Ռուքվուդ գերեզմանատանը։ Թաղված է ծնողների կողքին՝ Անգլիական եկեղեցու հատվածում[1][7][8]։
1941 թվականին Sydney Morning Herald հայտնել է, որ Լուիզա Լոուսոնի հիշատակը հավերժացնելու համար Սիդնեյի Domain-ում կբացվի նրա հուշանկյուն-նստարանը[9]։
1975 թվականին Ավստրաիական փոստը Լուիզա Լոուսոնի պատվին թողարկել է նամականիշ, որը նախագծել է Des and Jackie O'Brien-ը, և այն մեկն էր այն վեց նամականիշների շարքից, որոնք թողարկվել են 1975 թվականի օգոստոսի 6-ին`Կանանց միջազգային տարվա կապակցությամբ։ Այն տպագրվել է Մելբուրնի Note Printing մասնաչյուղում ՝ լուսապատճենման գործընթացում օգտագործելով երեք գույն[10][11]։
Լուիզա Լոուսոնի պատվին է անվանվել Նոր Հարավային Ուելս նահանգի Մարիկվիլ քաղաքում գտնվող զբոսայգին։ Լուիզա Լոուսոնի արգելոցում կա մի մեծ գունագեղ խճանկար, որը պատկերում է «The Dawn»-ի կազմը և մի հուշատախտակ, որի իվրա գրված է. ասվում է. «Լուիզա Լոուսոն (1848-1920), սոցիալական ռեֆորմատոր, գրող, ֆեմինիստ և Հենրի Լոուսոնի մայրը։ Այս քարերը մնացել են նրա Մարվիվիլի Ռենվիկ փողոցում գտնվող տանից»։
Լուիզա Լոուսոնի կիսաշրջանը (Louisa Lawson Crescent) գտնվում է Գիլմորի Կանբերա արվարձանում[12]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Լոուսոն» հոդվածին։ |
|