Լուիզա Պեսյակ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | սլովեն.՝ Luiza Crobath |
Ծնվել է | հունիսի 12, 1828[1] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 1, 1898 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Լուիզա Պեսյակ (Պեսյակովա, սլովեն.՝ Luiza Pesjak, հունիսի 12, 1828[1], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[1] - մարտի 1, 1898, Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա), սլովեն գրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի։
Ծնվել է 1828 թվականի հունիսի 12-ին Լյուբլյանայում` փաստաբան Բլաժ Կրոբատի ընտանիքում, եղել է ավագ զավակը[2]։
Սովորել է մասնավոր Fröhlichov հաստատությունում, որտեղ ի հավելում աղջիկների համար սովորական կրթությանը գիտելիքներ է ստացել ռոմանական լեզուների և գրականության մասին։ 1844 թվականին սկսել է բանաստեղծություններ գրել սլովեներեն և գերմաներեն[3]։ Լուիզայի և նրա ժամանակակիցների վրա մեծ ազդեցություն է թողել Ֆրան Լևստիկը՝ սլովենացի գրող, դրամատուրգ և քննադատ։
Հոր մահից հետո՝ 1848 թվականին, Լուիզան ամուսնացել է հարուստ վաճառական և ձեռնարկատեր Սիմոն Պեսյակի (սլովեն.՝ Simon Pesjak) հետ, ունեցել են հինգ դուստր։ Ընտանիքում նրանք խոսել են գերմաներեն և ֆրանսերեն։
Գրական գործունեությամբ զբաղվել է ավելի վաղը՝ 1840 թվականից, գրել է կրկին գերմաներեն։ Նրա «Poetische Versuche» աշխատանքը թվագրվում է 1843-1844 թվականներին։ Լավ է տիրապետել անգլերենին։ 1860 թվականից հետո Լուիզա Պեսյակը դարձել է սլովենական ազգային շարժման անդամ և սկսել է գրել հայրենասիրական ստեղծագործություններ։ Դրանցից առաջինը՝ Kar ljubim անվամբ, գրվել է 1864 թվականին և հրատարակվել «Bleiweisovih novicah»-ում։ Գրել է գրքերի երեխաների համար։ Այդ տարիների նրա ստեղծագործություններից կարելի է առանձնացնել Očetova ljubezen (Novice, 1864), Dragotin (Slovenski glasnik, 1864), Beatin dnevnik (գիրք, 1887), Rahela (Letopis Matice slovenske, 1870)։ Հրատարակվել է այլ հանդեսներում ևս։ Լուիզա Պեսյակը կյանքի ավելի ուշ շրջանում տարվել է ռոմանտիկ և սիրային վեպերով։
Մահացել է 1898 թվականի մարտի 1-ին, Լյուբլյանայում։ Գրողի հետմահու դիմանկարն ստեղծել է սլովենացի նկարիչ Միխայիլ Ստրոյը, որը հետագայում հրապարակվել է Հարավսլավիայի փոտային նամականիշի վրա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Պեսյակ» հոդվածին։ |
|