Լուիջի Գորրինի

Լուիջի Գորրինի
իտալ.՝ Luigi Gorrini
հուլիսի 12, 1917(1917-07-12) - նոյեմբերի 8, 2014(2014-11-08) (97 տարեկան)
ԾննդավայրԱլսենո, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահվան վայրԱլսենո, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԶորատեսակԻտալիայի թագավորական օդային ուժեր
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Մարտական խիզախության համար ոսկե մեդալ և Մարտական արիության համար բրոնզե մեդալ

Լուիջի Գորրինի (իտալ.՝ Luigi Gorrini, հուլիսի 12, 1917(1917-07-12), Ալսենո, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - նոյեմբերի 8, 2014(2014-11-08), Ալսենո, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, «Զինվորական արիության» ոսկե և բրոնզե երկու մեդալների, «Երկաթե խաչ» մեդալի I և II կարգի մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջի Գորրինին ծնվել է 1917 թվականին հուլիսի 12-ին Պիաչենցա նահանգի Ալսենո քաղաքում[1]։ Երիտասարդ տարիներին սիրել էմոտոցիկլետներ, ավելի ուշ արդեն՝ ինքնաթիռներ[2]։ 1937 թվականին նա համալրել է Իտալիայի ռազմաօդային թագավորական ուժերի շարքերը։ Կաստիլյոնե դել Լագոյի թռիչքային կուրսն ավարտելուց հետո՝ նա նշանակվել է 3-րդ թևում, ապա` «Հյուսիսային քամի» 2-րդ օդային դիվիզիայում, որը տեղակայված էր «Միրաֆիորիի» օդանավակայանում[3]։ 1939 թվականի փետրվարին նա ստացել է օդաչուի լիցենզիա[1], իսկ մայիսի 5-ին իր առաջին թռիչքը կատարել «Fiat CR.32» տիպի ինքնաթիռով[4]։ Հունիսի 17-ին, սերժանտ-օդաչուի աստիճանով, նշանակվել է 85-րդ էսկադրիլյայի 18-րդ ավիացիոն խմբում[3][4]։ Նոյեմբերի 8-ին Գորինին Կունեոի «Մոնդովիսի» ավիաբազայից իր առաջին չվերթն իրականացրել է «Fiat CR.42 Falco» մակնիշի ինքնաթիռով[1][4]։ Նա այդ զորամասում ծառայել է մինչև 1943 թվականի սեպտեմբերի 8-ի դաշնակիցների հետ զինադադարը, որից հետո ընդունվել Ազգային հանրապետական ավիացիայի շարքերը՝ ծառայելով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Գորրինին, իր զորամասի հետ միասին, մասնակցել է ֆրանսիական արշավանքին, իսկ հետագայում՝ Բրիտանիայի համար մղվող ճակատամարտին։ Այնտեղ նա կռվել է 50-րդ թևի կազմում, որը տեղակայված էր բելգիական Ուրսելեյի «Սատուրն» բազայում[4]։ Հոկտեմբերի 1-ին նա ստացել է սերժանտ-մայորի կոչում[5]։ Նոյեմբերի 11-ին մասնակցել է Խարիջի մեծ ճակատամարտին[4]։ Գորրինին դեմ է հանդես եկել ֆրանսիական «Dewoitine D.520»-ին և հետագայում խոստովանել, որ կասկածում է, թե մարտի ժամանակ կկարողանա վնասազերծել թշնամու ինքնաթիռները[5]։

Հյուսիսային Աֆրիկա և Հունաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Fiat CR.42 Falco» Լիվինիա, 1940 թվական.

1941 թվականին հունվարին Լուիջի Գորրինին վերադարձավ Իտալիա և անհապաղ գործուղվեց Հյուսիսային Աֆրիկա՝ 85-րդ Էսկադրիլյայի 18-րդ ավիացիոն խմբի կազմում[6]։ Ապրիլի 16-ին Կիրենաիկայում (ներկայիս Լիբիա) գտնվող Դերնա բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, նա իր «Fiat CR.42 Falco»-ով հարձակվել է երկու «Բրիստոլ Բոֆիգեր» տիպի ինքնաթիռների վրա և վնասազերծել նրանցից մեկին։ Դա իր առաջին հաղթանակն էր, որի համար ծախսել է մոտ 1100 փամփուշտ[6]։ Մայիսի 29-ին Քոֆիանում, Բենգազիին մոտենալիս, Գորրինին հանդիպել է երկու «Բրիստոլ Բոֆիգերի» ռմբակոծիչների, խոցել նրանցից մեկին, որն ընկել է, քաղաքից ոչ հեռու, ծովը։ Մյուս ռմբակոծիչը կարողացել է փախչել, քանի որ Գորրինիի գնդացիրը վնասվել էր[4][7]։ Մեկ ժամ անց, Բենգազիից 15 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է ևս երկու «Բլենհեյմ» ինքնաթիռ, որոնցից մեկը օդաչուի կողմից խոցվել է, իսկ մյուսը կարողացել խուսափել։ 15 մղոն հեռավորության վրա, չհաստատված տվյալների համաձայն, Գորրիինին խոցել է մեկ այլ «Բլենհեյմի», իսկ մյուսին՝ վնասել։ Այս մարտի համար նա պարգևատրվել է «Ռազմական նվիրվածության համար» բրոնզե մեդալով[4]։

Հունիսի 29-ին, սերժանտ Գորրինին թռիչք է կատարել Բենգազիից՝ նավերի, քաղաքի և նավահանգստի հսկողությունը ապահովելու համար։ Ինքնաթիռը թռել է ծովի մակերևույթից 8100 մետր բարձրության վրա։ Տեղեկանալով օդում հակառակորդի ներկայության մասին՝ նա սկսել է հետապնդել «Բլենհայմ» տիպի մի քանի ինքնաթիռների, սակայն թթվածնի պակասի պատճառով կորցրել է գիտակցությունը, մի կերպ կարողացել վայրէջք կատարել` օգտագործելով 1375 փամփուշտ[4]։ Վերադառնալով իր զորամաս, նա անցել է թռիչքի վերապատրաստում և տեղափոխվել նոր «Fiat G.50» և «Macchi C.200 Saetta» ինքնաթիռների վարման։ 1941-1942 թվականների ձմռանը նա ուղեկցել է Իտալիայից Հունաստան շարժվող շարասյանը[8]։ 1942-1943 թվականների ձմեռային նահանջի ժամանակ, հունվարի 2-ին, իր «Macchi C.202 Folgore» -ով, Գորրիինին Սիրտից դեպի արևմուտք խոցել է «Curtiss P-40 Warhawk»-ին և Թունիսի մոտ վնասել «Բլենհեյմ» տիպի մի ինքնաթիռ[4]։ 9 օր անց՝ հունվարի 11-ին, Վադի Թամետի տարածքում, 3-րդ թևի 200 ռմբակոծիչների հետ միասին, բրիտանական օդանավակայանների վրա հարձակման ժամանակ, Գորրինին խոցել է մեկ «Սուպերմարին Սպիտֆայր» և վնասել ևս մեկ ինքնաթիռ՝ 92-րդ Էսկադրոնից, որի ղեկին բրիտանացի հայտնի օդաչու Նևիլ Դյուքն էր[4][7]։ Այս ճակատամարտում Գորրինիի երկու ընկերները զոհվել են, մի քանիսը գերի ընկել՝ հասցնելով վերացնել օդանավակայանում տեղակայված բրիտանական օդանավերը[4]։ Նա հիշում էր. «Նախկինում, Macchi 202-ի հետ, մենք կարող էինք մրցել և ունենալ առավելություն։ Բայց երբ դաշնակիցների հարձակման ժամանակ նրանք մեզ նետեցին «P-40»-ի և «Սպիտֆայեր»-ի վրա, նույնիսկ այդ մեքենան չէր կարող իր հնարավորություններից անել ավելին։ «Սպիտը» շատ դժվար ինքնաթիռ էր... նա ուներ շատ գնդացիրներ, երկու 20 մմ զենք և շատ արագընթաց էր։ «202»-ը զիջում էր նրան իր արագությամբ և սպառազինությամբ»[9]։

Ապրիլի սկզբին նրա զորամասը դուրս հանվել է Թունիսից, և 1943 թվականի մարտի վերջին նա վերադարձել է Իտալիա, որտեղ, տեսողության վատթարացման պատճառով, դադարել է թռչել, բայց շուտով լրացրել կորցրած ժամանակը[4][10]։

Հռոմի պաշտպանության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորրինին մասնակցել է Ֆրանսիայի տարբեր օդանավակայաններից և Թուլուզի գործարաններից գրավված «Dewoitine D.520» տիպի կործանիչների տեղափոխմանը Իտալիա։ Այդ ընթացքում մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են Իտալիա[11]։ Մինչև 1943 թվականի փետրվար ամիսը, նա արդեն ունեցել է չորս հաստատված հաղթանակներ և մեկը չհաստատված՝ 1943 թվականի ամռանը[12]։ Իտալիա տեղափոխվելուց հետո` 85-րդ զորամասը վերամիավորվել է «Macchi C.205 Veltro»-ի հետ և ուղարկվել Հռոմ՝ քաղաքի պաշտպանությանը մասնակցելու համար[4]։ Երրորդ թևի երեք «Վատրոսից» մեկը կցվել է Գորրինիին, իսկ մյուս երկուսը՝ Ֆրանկո Բորդոնիին և Գվիդո Ֆիբբիային։ Գորրինին պնդում էր, որ ամռանը նա վնասազերծել է հակառակորդի 11 ինքնաթիռ[13]։

«Consolidated B-24 Liberator»-ը ռումբեր նետելու ժամանակ
«Lockheed P-38 Lightning»-ը թռիչքի ընթացքում

Գորրինիի օդային հաղթանակների շարքը սկսվել է 1943 թվականին հուլիսի 19-ին` «Հռոմի պատմության մեջ առաջին պայթյունի օրը», երբ նա 37 այլ օդաչուների հետ միասին պայքարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 930 ռմբակոծիչների ու կործանիչների դեմ, որոնք մասնակցում  էին «Կռոսպաոյնտ» օպերացիային[14][15]։ Այդ օրը, Հռոմի արևմտյան մասում, Գորրինին ոչնչացրել է «Consolidated B-24 Liberator» չորս շարժիչանի ռմբակոծիչը և «Lockheed P-38 Lightning» կործանիչը՝ վնասելով ևս մեկին[4]։ Նրա խոսքերով, նա կրակել է մեկ այլ B-17-ի վրա, որը ընկել է Սեցցեյի և Լատտորիայի միջև ընկած շրջանում[16]։ Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, նա ասել է, որ խոցել է մեկ այլ «P-38» տիպի ինքնաթիռ՝ վնասելով ևս մեկը[4]։ Հուլիսի 25-ին Բենիտո Մուսոլինին ձերբակալվել է, սակայն այդ իրադարձությունները վճռորոշ ազդեցություն չեն ունեցել օդային ուժերի անդամների բարոյական վիճակի վրա։ Գորրինին հիշեցրեց. «Իմ զորամասի, 85-րդ էսկադրիլիայի և մարտերի ժամանակ իմ անձնական պատրաստակամությունը մնացին բարձր մակարդակի վրա, չնայած Իտալիայի բոլոր փոփոխություններին, իսկ մեր երրորդ թևը միակն էր, որ դեռ պատրաստ էր ճակատամարտի. Օդային ուժերի անդամների մեծ մասը չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, այլ սիրահարված էին թռիչքներին` հայրենի հողը պաշտպանելու մտադրությամբ, ու եթե անհրաժեշտ լիներ, պատրաստ էին իրենց կյանքը տալ իտալական քաղաքների ռմբակոծությունը դադարեցնելու համար»[17]։

Օգոստոսի 13-ին իտալական ստորաբաժանումները դուրս եկան Պալիդորոյից, որպեսզի վնասազերծեն դեպի Հռոմ թռչող 12-րդ օդային ուժերի ռմբակոծիչները[18]։ Գորրինիի տվյալներով, այդ օրը Լացիոյի շրջանում Օստ քաղաքի մերձափնյա հատվածում նա խոցել է «Բ-24» տիպի ինքնաթիռ, իսկ օգոստոսի 26-ին` «Սպիտֆիր» տիպի[4]։ Գորրինիի ինքնաթիռը ռմբակոծիչների երրորդ ալիքի դեմ երկրորդ թռիչքի ժամանակ հարձակման է ենթարկվել հակառակորդի կործանիչի կողմից։ Օդաչուն պարաշյուտով թռել է 5000 մետր բարձրությունից և մնացել անվնաս[19]։ Հաջորդ օրը, ամբողջ թևը բարձրացել է մինչև Չերվետերե գնդակոծող կործանիչների դեմ։ Մի ճակատամարտում, Գորինիի «Մասչի 205 Վելտրոն» վնասել է երկու «Բոինգ B-17 ֆլայինգ ֆոռտռես» և մեկ «Lockheed P-38 Lightning» ինքնաթիռների (նա պնդում էր, որ վնասել է երկու «B-24»): Նրա ինքնաթիռի մի թևը վնասվել էր գնդացիրի պայթյունի հետևանքով, որից հետո վերադարձել էր բազա` վայրէջքի համար։ Օգոստոսի 29-ին Գորրինին պնդում էր, որ խոցել է երկու «Р-38» և ևս երկուսը վնասել է։ Օգոստոսի 30-ին, Ֆրասկատիի շրջանում Գորրինին խոցել է ևս մեկ «B-17» տիպի ինքնաթիռ։ Օգոստոսի 31-ին, «C.205V»- ով, 85-րդ զորախմբի էսկադրիլիայի կազմում, Նեապոլի ուղղությամբ, նա թռել է Հռոմի Պալիդորոյի օդանավակայանից` թշնամու ռմբակոծիչների դեմ պայքարելու։ 8500 մետր բարձրության վրա, Էսկադրիլյան բախվել է մի քանի «Սպիտֆայերս» տիպի ինքնաթիռների հետ, որոնցից երեքը խոցվել են, իսկ հինգը՝ վնասվել։ Գորրինին խոցել է մեկ «Սպիտֆայերս» տիպի ինքնաթիռ, որը դարձել է 15-րդ հաղթանակն օդում։ Բացի այդ, նա վնասել է  «P-38» տիպի ինքնաթիռ։ Այդուհանդերձ, նրա ինքնաթիռը վնասվել է՝ գնդացրի արձակած կրակից։ Օդաչուն, իր հարազատ օդանավակայանում, կատարել է հարկադիր վայրէջք և, լինելով ծանր վիրավոր, հոսպիտալացվել[4]։ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Իտալիան կապիտուլյացվել է դաշնակիցների կողմից։ Զինվորական ծառայության երեք տարիների ընթացքում Գորրինին մասնակցել է 132 օդային մարտերի, վաստակել 15 հաստատված օդային հաղթանակ, երկու անգամ վիրավորվել, կատարել վթարային վայրէջք, մեկ անգամ կատապուլտի ենթարկվել, մի քանի անգամ հիշատակվել հեռագրերում, և երկու անգամ պարգևատրվել[4][7]։

Ծառայությունը Սալո Հանրապետությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Macchi C.205 Veltro», 1943 թվական

1943 թվականի հոկտեմբերի 2-ին, փոխգնդապետ Էրնեստո Բոտտոն, որ վերջերս նշանակվել էր Իտալիայի սոցիալական հանրապետության Ազգային ավիացիայի քարտուղար, ռադիոյով դիմեց օդաչուներին, կոչ անելով նրանց վերամիավորվել անգլո-ամերիկյան ուժերի դեմ՝ մարտնչելով «կողք կողքի» «իմ գերմանացի ընկերների հետ»։ Նպատակը «հյուսիս իտալական քաղաքները, որքան հնարավոր է, անկանոն ռմբակոծությունից պաշտպանելն էր»[20]։ Գորրինին հետևեց նրա խորհրդին և դեկտեմբերի 23-ին միացավ Ազգային ավիացիային՝ նշանակվելով առաջին էսկադրիլյայի առաջին ավիացոն խմբի կազմում և շարունակելով թռչել «MC.205» -ով։ Այդ ժամանակ ստորաբաժանումը գտնվում էր Ադրիանո Վիսկոնտիի հրամանատարության տակ և տեղակայված էր Կունեոյի Լագնասկո օդանավակայանում։ Գորրինին ժամանեց բազա և ճանաչվեց զինվորական ծառայության համար պիտանի[4]։

1944 թվականի հունվարի 30-ին, իր հայտարարությունների համաձայն, նա խոցել է «Р-47» տիպի ինքնաթիռ, որը դաշնակից ուժերի կազմում էր, և ռմբակոծել էր Ուդինեի ավիացիոն բազան, իսկ հաջորդ օրը` Կոմակոյում, վնասեց «Р-38»-ին։ Մարտի 11-ին նա հայտարարել է, որ ինքը խոցել է «B-17» տիպի ինքնաթիռ, իսկ ապրիլի 6-ին՝ «Р-47»-ին, այդպիսով խոցելով թվով 19 ինքնաթիռներ։ Մայիսի 25-ին նա վնասել է «B-17» տիպի ինքնաթիռի, իսկ հունիսի 15-ին՝ վնասվեց իր ինքնաթիռը։ Գորրինին լուրջ վիրավորում ստացավ «Р-47 Թանդերբոլթի» տիպի ինքնաթիռի դեմ վարած օդային մարտում[4]։ Կորցնելով գիտակցությունը, Գորրինին հոսպիտալացվեց[5]։ Ազգային ավիացիայում գտնվելու ընթացքում, նա մարտնչել է «Fiat G.55 Centauro» և «Մասչի C.205 Վելտրոի» ինքնաթիռներով[21]։ Երկու անգամ վիրավորվելով, նա, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, այլևս չնստեց օդանավի ղեկին[1][4], և մի քանի տասնամյակ անց ավարտեց իր կարիերան։ Կարիերայի ավարտի ժամանակ, նա ասել է․

Մենք այրեցինք մեր երիտասարդությունը, բայց ենթարկվեցինք։ Մեր ընկածները վկայում են մեր հավատի, մեր տառապանքների, մեր հավատքի մասին։ Այս խմբում ես անցկացրեցի իմ երիտասարդության վաղ տարիները, ապրելով մեկ այլ հարթությունում։ 212 մարտ, 24 անհատական օդային հաղթանակներ, 5 թռիչք պարաշյուտով։ Սա է այն, ինչ ես արեցի Իտալիայի բարօրության համար[22]։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Գորրինին դաշնակիցների խնդրանքով ներգրավվել էր նորաստեղծ իտալական ռազմաօդային ուժերում, որպես ենթասպա։ Նրա վերջին զորամասը, զորացրվելուց առաջ, 50-րդ թևն էր[22]։ 1969 թվականին սեպտեմբերի 29-ին սերժանտ-մայոր Գորրինին հրաժարվեց զինծառայությունից[1]։ Դրանից հետո, նա մի քանի տարի նախագահել է Բանակային ավիացիայի ասոցիացիան[23]։

1979 թվականի հունիսի 2-ին Լուիջի Գորրինին դարձել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայության համար» մեդալի ասպետ[24], իսկ 1983 թվականին հունիսի 2-ին՝ Մեծ Սպա[25]։ 1991 թվականի դեկտեմբերի 27-ին էլ Մեծ խաչի Ասպետ[26]։

2011 թվականի հուլիսի 7-ին նա մասնակցել է նոր հրամանատարին 50-րդ թևի հրամանատարության փոխանցման արարողությանը[27]։ Վերջին տարիներին նա ապրում էր իր հայրենի Ալսենո քաղաքում[4]։ Գորրինին չէր զղջում, որ մասնակցել էր պատերազմին և անցել հանրապետականների կողմը, որը կազմում էր Իտալիայի սոցիալական ֆաշիստական վարչակարգի հիմքը[28]։ Նա նշում էր. «Ինչ ես արել եմ հանրապետության համար, ես պատրաստ եմ նորից անել, որովհետև համոզված եմ, որ այդ կողմը ճիշտ էր։ Մենք որևէ կուսակցություն չենք ունեցել, մենք պաշտպանեցինք իտալական քաղաքները, մեր տները և մեր պատիվը՝ «ազատարարների» պայթյուններից»[29]։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ ինքը գերմանացի կապիտան Էդվարդ Նոյմաննի մտերիմ ընկերն էր[23]։

Լուիջի Գորրինին մահացել է 2014 թվականի նոյեմբերի 8-ին Ալսենոյում, 97 տարեկան հասակում[29][30][31][32]։

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, լսելով նրա մահվան լուրը, «ցավակցություն հայտնեց ընտանիքին` հիշելով խիզախ օդաչուին, ով երկրում ծառայել էր պատվով և անձնազոհությամբ» և շեշտեց «Լուիջի Գորրինի նվիրվածությունը և պարտականության զգացումը»[33][34]։ Գորրինիի ընկերը և Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Թոմմասո Ֆոտին առաջարկել է Պիացենզայի օդանավակայանը անվանել նրա պատվին[35]։

Գորրինիի խնդրանքով, թաղումը տեղի է ունեցել մասնավոր կարգով Ալսենոյի համայնքի Կուստելնուվո-Ֆոգլիանի Սուրբ Վլասի եկեղեցում՝ քաղաքացիական և զինվորական անձանց ներկայությամբ[22]։ Նա թաղվել է կնոջ՝ Լուիզայի կողքին, որը մահացել էր 2013 թվականի հունիսին` 60 տարվա ամուսնությունից հետո[36]։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 28-ին Պիաչենցեյում 50-րդ թևի Սպայի տանը տեղի է ունեցել «Իտալիայի թագավորական  օդային ուժերը` Բրիտանիայի համար մարտում» գրքի շնորհանդեսը (իտալ.՝ La Regia Aeronautica nella Battaglia d’Inghilterra): Գրքի նախաբանը նվիրված էր Լուիջի Գորրինին[37]։

Զինվորական ծառայության ընթացքում Լուիջի Գորրինին դարձել է «Զինվորական արիության» ոսկե և բրոնզե երկու մեդալների, «Երկաթե խաչ» մեդալի I և II կարգի մեդալակիր[4]։

1958 թվականի հունվարի 28-ին Իտալիայի նախագահը Գորրինիին պարգևատրել է «Զինվորական արիության» ոսկե մեդալով[1]։ Նա դարձավ միակ օդաչուն, որը պարգևատրվել էր Իտալիայի ամենաբարձր ռազմական պարգևով, ըստ երևույթին, սեպտեմբերյան հրադադարից առաջ իրականացված ձեռքբերումների համար[4][29]։

«Զինվորական Խիզախության համար» ոսկե մեդալով պարգևատրելու հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Золотая медаль «За воинскую доблесть»
Золотая медаль «За воинскую доблесть»
Քաջարի օդաչուն, արդեն պարգևատրված լինելով թշնամու երկու ինքնաթիռների վնասազերծման համար, ևս մեկ անգամ ցույց տվեց աննկուն մարտիկի բացառիկ հատկանիշներ` միշտ և ամենուր հարձակվելով թշնամու վրա։ 132 օդային մարտերում, իր զենքի անգութ կրակով, նա ոչնչացրեց բազմաթիվ ծանր ռմբակոծիչներ, իսկ ավելի շատ ռմբակոծիչների վնասեց, մինչև ինքը լրջորեն չվիրավորվեց։ Պարաշյուտով փրկվելով, այրված, բայց ոչ խոցված, կրկին անսպառ քաջությամբ նա հարձակվեց թշնամու վրա`շարունակելով վստահորեն ոչնչացնել թշնամու ինքնաթիռները։ Քաջության և հայրենիքին նվիրման անզուգական օրինակ։ - Cielo Dell'A.S.I. - Եգիպտոս - Հունաստան - Իտալիա, հունիսի 3, 1941 թվական- օգոստոսի 31, 1943 թվական[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «La Medaglia d'Oro al Valor Militare al 50° Stormo». Aeronautica. 21 сентября 2011. Վերցված է 15 января 2015-ին.
  2. «Луиджи Горрини». Warbirds. Վերցված է 15 января 2015-ին.
  3. 3,0 3,1 Aitollo, Luciana e Sgarlato, Nico. La prima volta di Gorrini in Aviatori Italiani; le imprese epiche. Volume 1°
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 «Luigi Gorrini». Biplane Fighter Aces. Վերցված է 15 января 2015-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Addio all'ultimo Asso della Regia Aeronautica: Luigi Gorrini». DataFighterX. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 15 января 2015-ին.
  6. 6,0 6,1 Neulen 2000, p. 48.
  7. 7,0 7,1 7,2 Pagliano, Franco. Aviatori Italiani. Milano: Longanesi, 1969.
  8. Franco Pagliano: Aviatori Italiani. Milano Longanesi 1969
  9. Benzi, Andrea (Interview with Luigi Gorrini). «Storia del XX Secolo N. 33.» Febbraio, C.D.L. Edizioni srl, 1998.
  10. Massimello and Apostolo 2000, p. 78.
  11. Neulen 2000, p. 67.
  12. Neulen 2000, p. 70.
  13. Shores 1983, p. 92.
  14. De Simone 1993, p. 161.
  15. De Simone 1993, p. 167.
  16. De Simone 1993, p. 163.
  17. Neulen 2000, p. 73.
  18. De Simone 1993, p. 287.
  19. De Simone 1993, p. 302.
  20. Neulen 2000, pp. 76-77.
  21. Pesce, Giuseppe and Giovanni Massimello. Adriano Visconti Asso di guerra. Parma: Albertelli editore s.r.l., 1997.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Cordoglio per la scomparsa dell'Asso della Caccia Gorrini». Военно-воздушные силы Италии. 11 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  23. 23,0 23,1 «E' morto Luigi Gorrini, top gun dell'"Asso di Bastoni" dell'Anr». Libero Quotidiano. 16 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  24. «Luigi Gorrini. Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana». Quirinale. 2 июня 1979. Վերցված է 15 января 2015-ին.
  25. «Luigi Gorrini. Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana». Quirinale. 2 июня 1983. Վերցված է 15 января 2015-ին.
  26. «Luigi Gorrini. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana». Quirinale. 27 декабря 1991. Վերցված է 15 января 2015-ին.
  27. «Col. Schiavo Comandante del 50° Stormo». Aeronautica. 21 июля 2011. Վերցված է 15 января 2015-ին.
  28. «Luigi Gorrini e Stefano Rotta, l'Asso e il due di briscola». Nave Corsara. 11 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  29. 29,0 29,1 29,2 «Addio a Luigi Gorrini, il pilota della Rsi che terrorizzò gli alleati». Secolo d'Italia. 11 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  30. «Gorrini, quel «top gun» (di Salò) che terrorizzava le Fortezze volanti». Corriere della Sera. 11 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  31. «L'aviazione piange Luigi Gorrini, Medaglia d'Oro al Valor Militare». Piacenza Sera. 11 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 15 января 2015-ին.
  32. «Addio a Luigi Gorrini: fu pilota in guerra». Gazzetta di Parma. 11 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 15 января 2015-ին.
  33. «Cordoglio del Presidente Napolitano per la scomparsa della Medaglia d'Oro al Valor Militare, Luigi Gorrini». Quirinale. 11 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 15 января 2015-ին.
  34. «Cordoglio del Presidente Napolitano per la scomparsa della Medaglia d'Oro al Valor Militare, Luigi Gorrini». Adnkronos. 11 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 15 января 2015-ին.
  35. «Foti (Fd'I): «Intitolare a Luigi Gorrini una base aerea»». IlPiacenza. 11 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  36. «Addio a Luigi Gorrini, leggenda dell'Aeronautica militare. Il video». Liberta. 12 ноября 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  37. «La Regia Aeronautica nella Battaglia d'Inghilterra». Aeronautica. 2 декабря 2014. Վերցված է 15 января 2015-ին.
  38. 38,0 38,1 «Luigi Gorrini. Medaglia d'oro al valor militare». Президент Италии. Վերցված է 15 января 2015-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Andrea Benzi, (1998). Storia del XX Secolo N. 33. C.D.L. Edizioni srl.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.) — (Интервью с Луиджи Горрини).
  • Peter Haining, (2005). The Chianti Raiders: The Extraordinary Story of the Italian Air Force in the Battle of Britain. London: Robson Books. ISBN 1861058292.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(անգլ.)
  • Frank Joseph, (2010). Mussolini's War: Fascist Italy's Military Struggles from Africa and Western Europe to the Mediterranean and Soviet Union 1935-45. Solihull, West Midlands, UK: Helion & Company. ISBN 9781906033569.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(անգլ.)
  • Cesare De Simone, (1993). Venti angeli sopra Roma. Milano: Mursia. ISBN 9788842538271.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Chris Dunning, (2000). Solo coraggio! La storia completa della Regia Aeronautica dal 1940 al 1943. Parma: Delta Editrice.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Vincenzo Lioy, (1953). Gloria senza allori. Roma: Associazione Arma Aeronautica.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Giulio Lazzati, (1970). Ali nella tragedia. Milano: Mursia.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Giulio Lazzati, (1965). I soliti Quattro gatti. Milano: Mursia.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Giacomo Manfredi,. Ali d'Italia. «Vespa 2» La storia di Luigi Gorrini, asso dell'aviazione da caccia Italiana, medaglia d'oro al Valor Militare Editore. SEB Società Ed. Barbarossa.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Giovanni Massimello, Giorgio Apostolo, (2000). Italian Aces of World War Two. Oxford: Osprey Publishing. ISBN 9781841760780.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(անգլ.)
  • Hans Werner Neulen, (2000). In the Skies of Europe. Ramsbury, Marlborough, UK: The Crowood Press. ISBN 1861267991.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(անգլ.)
  • Franco Pagliano, (1969). Aviatori Italiani. Milano: Longanesi.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Pier Paolo Paravicini, (2007). Pilota da caccia 1942-1945. Milano: Mursia. ISBN 8842536768.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Giuseppe Pesce, Giovanni Massimello, (1997). Adriano Visconti Asso di guerra. Parma: Albertelli editore s.r.l. ISBN 8885909809.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Nico Sgarlato, (2008). C.202 Lo chiamavano il Macchi. Parma: Delta Editrice.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Nico Sgarlato, (1998). Macchi Folgore. Vol. 8. Parma, Italy: Aerei Nella Storia, West-Ward sas. էջ 8-20.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(իտալ.)
  • Shores, Christopher (1983). Air Aces. Greenwich, CT: Bison Books. ISBN 0861241045..(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Luigi Gorrini». Biplane Fighter Aces. Վերցված է 15 января 2015-ին.