Լուիջի Կառներա Luigi Carnera | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1875[1] Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[1][2] |
Մահացել է | հուլիսի 30, 1962[1] (87 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա[1][2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[3], մաթեմատիկա[3] և աստղագիտական աստղադիտարան[3] |
Պաշտոն(ներ) | տնօրեն, տնօրեն, տնօրեն, տնօրեն, Gresham Professor of Astronomy?, Gresham Professor of Astronomy? և փոխնախագահ |
Ալմա մատեր | Scuola Normale Superiore. Classe di Scienze? (1898)[2] |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[3] |
Luigi Carnera Վիքիպահեստում |
Լուիջի Կառներա (իտալ.՝ Luigi Carnera, ապրիլի 14, 1875[1], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[1][2] - հուլիսի 30, 1962[1], Ֆլորենցիա, Իտալիա[1][2]), իտալացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
1901 թ.-ից 1902 թվականները Կարներան հայտնաբերել է ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից երեքի հայտնաբերումը կատարվել է Մաքս Վոլֆի հետ համատեղ[4]։
Ստանալով մաթեմատիկայի ասպարեզում բարձրագույն կրթություն, աշխատել է Թուրինի աստղադիտարանում որպես կամավոր օգնական մինչև 1899 թվականը, որից հետո, շարունակել է կրթությունը արտասահմանում. նախ երկու տարի Հայդելբերգ-Կյոնիգսթուլի աստղադիտարանում հանրահայտ գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆի մոտ, հենց այս ժամանակաշրջանի հետ են կապված նրա հիմնական հայտնագործությունները, որից հետո Ստրասբուրգում, դրանից հետո կարճ ժամանակով Իտալիա վերադառնալուց հետո, Պոտսդամում, և վերջապես Արգենտինայում, որտեղ 1905 թվականին զբաղվում էր միջազգային լայնության հսկողության կայանի ստեղծմամբ։ Վերադարձել է Իտալիա 1908 թվականին, որտեղ աշխատել է որպես աստղագիտության պրոֆեսոր Գենույայի ինստիտուտում, իսկ 1919 թվականից դարձել է Տրիեստի աստղադիտարանի տնօրեն։ Ավելի ուշ, սկսած 1932 թվականից մինչև թոշակի անցնելը 1950 թվականին եղել է Կապոդիմոնտե աստղադիտարանի տնօրեն Նեապոլում։ Բացի դա, Նեապոլում նա զբաղեցրել է ընդհանուր և սֆերիկ աստղագիտության և գեոդեզիական աստղագիտության դասախոսի պաշտոնը Նեապոլի Պաթենոպե համալսարանում։
Լուիջի Կարներան հիմնականում հետաքրքրվում էր դիրքային դիտարկումներով։ Նրա անվան հետ է կապված Միջազգային լայնության ծառայությունը։
(808) Մերքսիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1901 թվականին, անվանվել է Լուիջի Կարներայի խորթ հոր պատվին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառներա» հոդվածին։ |
|