Լուիս Գերստներ | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1942[1] (82 տարեկան) Mineola, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն և գործարար |
Հաստատություն(ներ) | IBM[2] և IBM[2] |
Պաշտոն(ներ) | խորհրդի անդամ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Դարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Chaminade High School? |
Պարգևներ |
Լուիս Գերստներ (անգլ.՝ Louis V. Gerstner մարտի 1, 1942[1], Mineola, Նյու Յորք, ԱՄՆ), ամերկացի գործարար, թոփ մենեջեր, Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines)» կորպորացիայի նախկին՝ յոթերորդ, գործադիր տնօրեն (1993-2002) և տնօրենների խորհրդի նախագահ, «մարդ, որը փրկել է Այ-Բի-Էմ-ը»[3]։
Գերստները նաև գլխավորել է RJR Nabisco կոնգլոմերատը և ունեցել է ղեկավար պաշտոններ American Express և ՄակՔինզի բիզնես կառավարման խորհրդատվական ընկերություններում։
Լուիս Գերստները ծնվել է ոչ հարուստ կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը սկզբում աշխատել է որպես կաթի բեռնատարի վարորդ, բայց կարիերան ավարտել է F&M Schaeffer Brewing ընկերությունում որպես էքսպեդիտոր։ Մայրը եղել է վարժարանի քարտուղարուհի, ռիելթր և կառավարիչ։ Նրանք ունեցել են չորս որդի։ Որպեսզի կարողանային վճարել երեխաների ուսման վարձը, ծնողները պարբերաբար գրավադրում էին տունը։ 1959 թվականին Գերստները ավարտելով Չեմինադի կաթոլիկ դպրոցը, պատրաստվում էր դառնալ քահանա, սակայն օգտվելով առաջարկվող թոշակից՝ ընդունվել է Դարտմուտի վարժարանը, որտեղ 1963 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների բակալավրի աստիճան։ Վարժարանն ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոցը, որն էլ ավարտել է 1965 թվականին, 23 տարեկանում[4]։
Ուսումը ավարտելուց հետո, 1965 թվականին Գերստները սկսել է աշխատել McKinsey & Company խորհրդատվական ձեռնարկությունում։ 1974 թվականին նա դարձել է ավագ գործընկեր։ 1977 թվականին նա ընդունել է հաճախորդներից մեկի՝ American Express-ի առաջարկությունը, որտեղ գլխավորել է Ճանապարհորդությանն առնչվող ծառայությունների խումբ (անգլ.՝ Travel Related Services Group) ստորաբաժանումը և ղեկավարել American Express-ի վարկային քարտերի և ճանապարհային կտրոնների բաժանմունքը[5]։
Գերստները American Express ընկերությունում գտել է քարտերի օգտագործման և նոր հաճախորդների ներգրավման նոր ձևեր։ Այդպիսով, ընկերության վարկային քարտերը սկսել են լայնորեն օգտագործվել մանրածախ առևտրում (1985 թվականին) և որպես կորպորատիվային։ Նրա աշխատանքի ընթացքում American Express -ը քարտերի թողարկումն ավելանալով՝ 8մլն-ից հասել է մինչև 31 մլն, իսկ ստորաբաժանման եկամուտի ընդհանուր աճը կազմել է 17%[6]։
1989 թվականի ապրիլին Լու Գերստները սկսել է աշխատել փաթեթավորված ապրանքներ արտադրող RJR Nabisco խոշոր ընկերությունում, որն առաջացել էր Nabisco և R.J. Reynolds Tobacco ընկերությունների միաձուլման արդյունքում։ Չորս տարի անց, 1992 թվականին Գերստները սկսել է աշխատել IBM-ում։
1993 թվականի հունվարին, Նախագահի և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Էյկերսի (ohn Akers) հրաժարականի մասին հայտարարությունից հետո, նրա իրավահաջորդի փնտրտուքը կատարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների շրջանում, բայց քանի որ ոչ Ջոն Սկալին Apple-ից, ոչ Ջորջ Ֆիշերը (անգլ.՝ George M.G. Fisher) Մոտորոլայից, ոչ Բիլլ Գեյթսը Մայքրոսոֆթից հետաքրքրություն չցուցաբերեցին, IBM-ը դուրս եկավ ոլորտի շրջանակներից և դիմեց Լու Գերստներին[7][8]։
IBM- ի խորհրդի անդամների հետ առաջին հանդիպմանը Գերստները՝ ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է կառավարման հետևյալ սկզբունքները․
Գերստների կատարած բարեփոխումների հիմնական ուղղություններն էին․
Արդյունքներ.
Գերստների ջանքերի շնորհիվ IBM-ի շուկայական կապիտալացումը 2002 թվականին՝ ընկերությունից նրա հեռանալու պահին, աճել էր 29 դոլարից մինչև 168մլրդ դոլար[13]։
2003 թվականի հունվարին Գերստները նշանակվել է ամենամեծ ներդրումային ֆոնդերից մեկի՝ The Carlyle Group-ի տնօրենների խորհրդի նախագահ։ 2008 թվականին անցել է կենսաթոշակի՝ մնալով, սակայն, ֆոնդի ավագ խորհրդատուն։ IBM-ում ունեցած հաջողության շնորհիվ Գերստները դարձել է նաև Sony Corporation-ը գլխավորող Հովարդ Սթրինգերի (անգլ.՝ Howard Stringer) խորհրդատուն[14]։
2013 թվականի հունվարին «Բրոադ ինստիտուտը» (անգլ.՝ Broad Institute), որը կենսաբժշկության և գենետիկայի բնագավառի հետազատական կենտրոն է, հայտարարել է, որ Լուիս Գերստները գլխավորելու է իրենց տնօրենների խորհուրդը[15]։
Բիզնես ոլորտի գործունեությունից բացի, Լու Գերստները իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է կրթության որակի բարելաման ոլորտում։ 2003 թվականին հատուկ առաջարկություններ մշակելու համար նա ստեղծեց հանձնաժողով (անգլ.՝ The Teaching Commission), որպեսզի հաղթահարվի դասավանդման ճգնաժամը, որի հետ բախվել էր ԱՄՆ-ը։ 1996 թվականից մինչև 2002 թվականը նա եղել է Achieve կազմակերպության համանախագահը։ Այդ կազմակերպություն, որը ստեղծվել է ԱՄՆ կառավարության առաջատար գործարար մարդկանց կողմից՝ ԱՄՆ հանրակրթական դպրոցներում բարձր ակադեմիական ստանդարտներ ներդնելու համար։
IBM-ում աշխատելու ընթացքում նա հիմնել է Reinventing Education ռազմավարական գործընկերություն 21 նահանգների և դպրոցական շրջանների հետ, որոնք օգտվում էին IBM-ի տեխնոլոգիաներից և տեխնիկական օգնությունից՝ աշակերտների առաջադիմությունը բարձրացնելու համար[16]։
Կրթության զարգացման ոլորտում աշխատանքի համար Գերստները բազմիցս պարգևատրվել է, այդ թվում՝ Կոլումբիական համալսարանի Տիչերզ վարժարանից ստացել է Կլիվլենդ Է. Դոջի մեդալ (անգլ.՝ Cleveland E. Dodge Medal) և պարգևատրվել է Ամերիկյան բնագիտական թանգարանի գիտության և կրթության բնագավառում առանձնահատուկ ներդրումներ կատարելու համար։
Եղիսաբեթ թագուհին Լու Գերստներին շնորհել է Բրիտանական կայսրության (անգլ.՝ honorary Knight of the British Empire, KBE)[16] պատվավոր ասպետի կոչում՝ ի նշան կրթության և բիզնեսի ոլորտներում Գերստների նվաճումների գնահատանքի։
Լուիս Գերստներն ամուսնացած է Էլիզաբեթ Ռոբին Լիմկսի (անգլ.՝ Elizabeth Robin Links) հետ, ունեն երկու երեխա։
Գերստները թոշակի անցնելուց հետո ավարտել է Չինաստանի հնագիտության և պատմության դասընթացները Քեմբրիջում[17]։
{{cite news}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
|