Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուիս Էռնեստո Տապիա իսպ.՝ Luis Ernesto Tapia | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1944 |
Ծննդավայր | Պանամա, Պանամա |
Մահացել է | նոյեմբերի 13, 2024[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Պանամա, Պանամա |
Քաղաքացիություն | Պանամա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Լուիս Էռնեստո Տապիա (իսպ.՝ Luis Ernesto Tapia, հոկտեմբերի 21, 1944, Պանամա, Պանամա - նոյեմբերի 13, 2024[1], Պանամա, Պանամա), 1960-70-ական թվականների պանամացի ֆուտբոլային հարձակվող, հետագայում՝ մարզիչ։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել սալվադորյան ակումբներում («Ալյանսա», «Ատլետիկո Մարտե», ՈՒԵՍ, «Խուվենտուդ Օլիմպիկա Մետալիո»)։ «Ալյանսայի» հետ երեք անգամ հաղթել է Սալվադորի առաջնությունում (1964/1965, 1965/1966, 1966/1967)։ Հանդես եկել նաև պանամական «Դեպորտիվո Էլ Գրանիլյա», «Պրովինսիա դե Պանամա Մետրո», «Ատլետիկո Սյուդադ դե Պանամա» և գվատեմալական «Դեպորտիվո Գալկասա» ակումբների կազմում։
Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է 77 հանդիպման և խփել 27 գոլ։ Խփել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում Պանամայի առաջին գոլը (գրավել է Կոստա Ռիկայի հավաքականի դարպասը)։ Իր խաղի համար կրել է «Կենտրոնական Ամերիկայի Պելե» մականունը։ Կրել է նաև «Կասկարիտա» (Cascarita) մականունը։
Ըստ ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (ՖՊՎՄՖ) հարցումների՝ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը։
|
Սա անավարտ հոդված է պանամացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |